Առաջին անգամ Իսրայելում Քնեսեթի խոսնակի մակարդակով Ցեղասպանությունը ճանաչելու կոչ է հնչել![]() 13 մայիսի 2015 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Քնեսեթի մայիսի 12-ի նիստը կարող է պատմության մեջ մտնել. իր ելույթում խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը կոչ է արել Իսրայելի ղեկավարությանը ճանաչել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Նման հայտարարություն առաջին անգամ է արվում խոսնակի մակարդակով: Էդելշտեյնը հայերի զանգվածային սպանությունները, որոնց 100-րդ տարելիցը նշվեց ապրիլի 24-ին, անվանել է «նախորդ դարասկզբի ամենադրամատիկ և մռայլ իրադարձություններից մեկը»: Նշելով, որ մինչ օրս Իսրայելը ոչ միանշանակ մոտեցում ուներ այս ողբերգության հարցում դիվանագիտական և այլ պատճառներով, նա պահանջել է վերանայել պաշտոնական դիրքորոշումը, «քանի որ ոչ ոքի տրված չէ փոխել պատմությունը», գրում է IzRus.co.il-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր PanARMENIAN.Net ին Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Քնեսեթի XV-րդ գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացը երկարաժամկետ գործընթաց է, պարտադիր չէ, որ այն ավարտվի ապրիլի 24-ին: «Մենք մտադիր ենք հզոր արշավ սկսել, այդ թվում մեր հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ տարբեր քաղաքներում: Հուսով ենք, որ մինչև տարեվերջ դա որոշակի արդյունք կտա»,-ասել է նա: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել էր Ցինկերը, Իսրայելի բնակչությունը հիմնականում աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ընթերցեք ավելին. Ալեքսանդր Ցինկեր. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն այսօր իրական հեռանկարներ ունի ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |