Հրեական կոալիցիան դատապարտել է ծայրահեղականության դրսևորումները հայկական եկեղեցու դեմ13 մայիսի 2015 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի միջկրոնական հարաբերությունների հարցերով հրեական կոալիցիան դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել, որում քննադատել է վերջերս Երուսաղեմի հայ հոգևորականության դեմ իրականացված ծայրահեղականության ու ատելության դրսևորումները, հայտնում է asbarez.com-ը։ «Մենք կոչ ենք անում անհապաղ ուշադրություն դարձնել ու համապատասխան միջոցներ ձեռնարկել հայկական եկեղեցու ու դրա անմեղ հավատացյալների դեմ բռնության կրկնվող միջադեպերին վերջ տալու համար», - նշված է հայտարարության մեջ, գրում է Tert.am-ը: Երուսաղեմում հայկական եկեղեցու վրա թքելը, բղավելն ու գրաֆիտիներ անելն այնպիսի երևույթներ են, որոնք տեղ չունեն Սուրբ հողի հրեական ժողովրդավար պետությունում: Անհանդուրժողականության այս զազրելի դրսևորումները հակասում են Իսրայելի և հուդայականության հիմնարար արժեքներին»,- նշվում է հայտարարության մեջ: Կոալիցիան պահանջել է, որ ոստիկանությունը ձերբակալի ու պատժի մեղավորներին և, այդպիսով, կանխի ապագայում նման դեպքերի կրկնությունը: 2014-ի հունիսի 15-ին Երուսաղեմի կենտրոնում: Դավթի աշտարակի մոտ, որը ոստիկանության բաժանմունքից երկու քայլի վրա է, մի խումբ հրեա օրթոդոքսներ ծեծեցին երկու հայ քահանայի՝ սարկավագ Կարապետին և աբեղա Շնորհք Բալոյանին: Հայ եկեղեցականների հանդեպ նման միջադեպեր բազմիցս են տեղի ունեցել կրոնի մոլեռանդների մասնակցությամբ: Եվ եթե նախկինում դա արտահայտվում էր նրանց վիրավորելով և նրանց վրա թքելով, ապա այժմ դա վերածվել է ծեծի և նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարի, քանի որ օրթոդոքսները համոզված են, որ նրանք դրա համար չեն պատժվի, ինչպես միշտ: Ոչ մի անգամ ոստիկանությունը գործ չի հարուցել այդ փաստերով և բոլոր մեղավորներն անպատիժ են մնացել: «Ոչ մի տարի չի անցնում առանց նման միջադեպերի հայ եկեղեցականների կամ ճեմարանի սաների հանդեպ: Եթե Իսրայելի կառավարությունն այդքան զբաղված է համաշխարհային հակասեմիթականության դեմ պայքարով, որ մոռացել է, որ իր տարածքում նաև այլ ժողովրդներ են ապրում»,-գրել է «Նոյան տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |