Շվեդիայում առաջարկում են Հայոց ցեղասպանության թեման ընգրկել դպրոցական ծրագրերում

Շվեդիայում առաջարկում են Հայոց ցեղասպանության թեման ընգրկել դպրոցական ծրագրերում

PanARMENIAN.Net - Շվեդիայի Ձախերի կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Հանս Լինդեն հայտարարել է, որ իր կուսակցությունը նախաձեռնել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին պատմող նյութերը Շվեդիայի դպրոցական դասագրքերում ընդգրկրելու հարցը, հայտնում է Panorama.am-ը Horizon Weekly-ի վրա հղումով:

Լինդեն նշել է, որ նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է տեղի ունեցածներն ընդունել և դրանց մասին տեղեկացնել լայն զանգվածներին:

2010 թվականի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանն ընդունեց բանաձև, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:

Մինչդեռ ընթացիկ տարվա մայիսի 8-ին Շվեդիայի արտգործնախարար Մարգրետ Վոլստրոմը հայտարարեց, որ Շվեդիայում Հայոց ցեղասպանության թեմայով ուսումնասիրություններ կատարելու նպատակով կստեղծվի հատուկ անկախ հանձնաժողով: Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքների հիման վրա էլ Շվեդիան համապատասխան քայլեր կձեռնարկի:

«Ըստ տեղեկության՝ Վոլստրոմը հայտարարել է, որ ստեղծվելու է պատմաբաններից, մասնագետներից և քաղաքագետներից բաղկացած անկախ հանձնաժողով, որը ուսումնասիրելու է 1915 թ դեպքերը և արդյունքները գնահատելու է միջազգային իրավունքի տեսակետից: Վոլստրոմը նշել է, որ իրենք կարևորում են այս հարցը և հնարավորինս կարճ ժամանակում կավարտեն ուսումնասիրությունները»,- թուրքական կայքին հղումով գրում է Ermenihaber-ը:

Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Էրիկ Բոմանը հայտնել է, որ Շվեդիայի կառավարությունը մի կողմ է դրել 2010-ին Հայոց ցեղասպանության և Սիրիացիների վերաբերյալ խորհրդարանի ընդունած որոշումը և առաջնորդվելու է իր սեփական անկախ հանձնաժողովի ուսումնասիրման արդյունքներով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---