ՀՀ-ն ընդլայնում է գործակցությունը ՌԴ Լենինգրադի շրջանի հետ![]() 19 մայիսի 2015 - 11:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Լենինգրադի շրջանի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոյի և Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի հանդիպմանը քննարկվել են շրջանի և Հայաստանի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները: «Մենք ոչ թե ուղղակի պաշտոնական հարաբերություններ ենք հաստատում, այլ իմաստալից ենք դարձնում դրանք: Հայաստանյան ընկերությունները հաջողությամբ աշխատում են Լենինգրադի շրջանում տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսում: Հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են հասարակական կյանքին, այդ թվում Մեծ Հայրենականի տարիներին ցուցաբերած հերոսության մասին հիշատակը պահպանելու գործին»,-ասել է Դրոզդենկոն: «Ուրախ եմ, որ հարաբերությունները դինամիկ կերպով են զարգանում»,-ասել է Կարապետյանը: Հեռանկարային ոլորտների թվում նա նշել է գյուղատնտեսությունը, չրի և պահածոների արտահանումը, հայտնում է ՌԴ Լնինգրադի շրջանի կառավարության մամուլի ծառայությունը: 2014-ին ՀՀ և Լենինգրադի շրջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է $3,96 մլն: Հայ համայնքի ներկայացուցիչները Լենինգրադի շրջանում զբաղվում են հացի և հացամթերքի արտադրությամբ, ունեն բանվորական հագուստի արտադրամասեր, շինարարական ընկերություններ: 2001-ին համագործակցություն հաստատվեց Լենինգրադի շրջանի և ՀՀ Արագածոտնի մարզի միջև համագործակցության մասին պայմանագրի ստորագրմամբ: 2012-ին ՀՀ նվիրատվությամբ Կիրովի շրջանում տեղադրվեց խաչքար` ի հիշատակ Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված զինվորների: 2013-ին Կիրովի շրջանում բացվեց Մեծ հայրենականի տարիներին քանդված Պետրոս Մեծի հուշահամալիրը` բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով: Այն ժամանակ էլ համաձայնագիր կնքվեց Կիրովսկի և Աշտարակի միջև համագործակցության մասին: 2013-ի սեպտեմբերի 1-ից Արագածոտնի մարզից 3 ուսանող սովորում է Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարանում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |