Բաքվում ԱՄՆ դեսպանը հորդորել է ղարաբաղյան հակամարտության կողմերին կամք դրսևորել![]() 20 մայիսի 2015 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հորդորել է ղարաբաղյան հակամարտության կողմերին կամք դրսևորել: «ԱՄՆ-ն, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բանակցում են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ ընթացիկ տարում նախագահների հանդիպում կազմակերպելու նպատակով: «Պետք չէ մոռանալ, որ երկու երկրների ղեկավարները պետք է կամք դրսևորեն և քայլեր ձեռնարկեն ձգձգված հակամարտությունը հանգուցալուծելու համար` համանախագահների առաջարկած գաղափարների հիման վրա»: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկայացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպմանը մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, հայտարարել է, որ նման հանդիպում նախատեսված չէ: «Բայց եթե նախագահները ցանկանում են հանդիպել և քննարկել խաղաղությանն ուղղված քայլեր, համանախագահները միշտ պատրաստ են աջակցել»,-ասել է նա: Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովում, որը կայանալու է մայիսի 21-22-ին: «Լեռնային Ղարաբաղի պարագայում ընթանում է այսպես կոչված Մինսկի գործընթացը, որտեղ նախագահում են մեր անդամ երկրներից մեկը` Ֆրանսիան, ինչպես նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, ԱԳ նախարարների հանդիպումները: Սա այն սակավաթիվ գործընթացներից է, որին Եվրամիությունը չի մասնակցում»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի: Նա նշել է, որ հակամարտության կարգավորման «ձևաչափը չի փոխվում»: «Մենք միանգամայն վստահ ենք, որ ռուս, ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերները բոլոր ջանքերը գործադրում են կարգավորման համար: Սակայն, ցավոք, դա շատ բարդ հարց է»,-ասել է եվրոպացի պաշտոնյան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի hամանախագահները քննարկել են տարվա վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաև կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշությունը՝ համակողմանի խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Համանախագահների տարածաշրջան վերջին այցի ժամանակ նրանք պատրաստակամություն հայտնեցին հանդիպելու 2015-ին: ԱԳ նախարարների հետ միասին մենք աշխատում ենք կողմերի միջև տարաձայնությունները նվազեցնելու և նախագահների հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին անգամ հանդիպել են 2014-ի հոկտեմբերի 27-ին Փարիզում՝ նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ապա Ֆրանսիայի նախագահի հետ եռակողմ ձևաչափով: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: Փարիզյան հանդիպումը 2014 թվականին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երրորդ հանդիպումն էր։ Առաջինը օգոստոսի 10-ին էր Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, մյուսը՝ սեպտեմբերի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |