Աշխարհի խոշորագույն ցանցահենային կոնտենտով կայքը սկսել է աշխատել հայկական դոմենում

Աշխարհի խոշորագույն ցանցահենային կոնտենտով կայքը սկսել է աշխատել հայկական դոմենում

PanARMENIAN.Net - Աշխարհի խոշորագույն BitTorrent-ինդեքսատոր ու .torrent-ֆայլերի որոնման կատալոգ The Pirate Bay-ը, այլ կերպ ասած՝ ցանցահենային ամենամեծ կայքը, սկսել է աշխատել հայկական «.am» դոմենում: Կայքը գրանցվել էր դոմենում դեռ 2011-ին, սակայն սկսել է կիրառել այն 2015-ի մայիսի 15-ից:

Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, Հայաստանն ընտրվել է որպես ազատ ինտերնետով երկրներից մեկը,որտեղ կայքերը չեն արգելափակվում: Նա հույս է հայտնել, որ այդպես կլինի նաև առաջիկայում, քանի որ օտարերկրացիներին ներկայանում ենք որպես միանգամայն լիբերալ երկիր: Մյուս կողմից, անշուշտ, «պիրատական» բովանդակությունը և նրա ապօրինի կիրառումը խնդրահարույց է հեղինակային իրավունքի տեսակետից:

Ստոկհոլմի դատարանի որոշմամբ երկու դոմենային անուն (piratebay.se и thepiratebay.se) առգրավվեց The Pirate Bay-ից ` դրանով իսկ վիրտուալ կերպով դուրս վտարելով կայքը Շվեդիայից: Սակայն բուն կայքի համար որոշման հետևանքները զրոյական են: TPB թիմն արդեն վեց նոր դոմեն է գրանցել (GS, LA, VG, AM, MN и GD), որոնք պարբերաբար կփոխվեն: Տվյալ պահին հին հղումը ինքնաբերաբար վերահասցեագրում է մոնղոլական thepiratebay.mn-ին:

Երկու տարի տևած դատավարությունների ժամանակ մեղադրողները առնվազն 40 հազար դոլար են ծախսել, սակայն հետևանքը միայն կայքի հասցեում վերջին երկու տառերի փոփոխությունը եղավ, որից հետո այն շարունակեց գործել: Ըստ The Pirate Bay-ի թիմի, եթե դատախազը հարգալից կերպով խնդրեր նրանց նույնն անել և 35 հազար դոլար վճարեր, դրանով իսկ կխնայեր իրավապահ մարմինների ժամանակն ու հարկատուների փողերից 5 հազար դոլար կտնտեսեր:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---