Նազարբաևն առաջարկել է միավորված Եվրասիական տնտեսական տարածք ստեղծել22 մայիսի 2015 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է ստեղծել միավորված Եվրասիական տնտեսական տարածք: «Առաջարկում եմ ստեղծել միավորված Եվրասիական տնտեսական տարածք: Կարևոր է միասնական կանոններ սահմանել, որոնք հաշվի կառնեն բոլոր անդամների շահերը, միևնույն ժամանակ կնպաստեն խոչընդոտների վերացմանը, փոխշահավետ ինտեգրման աճին»,-ասել է Նազարբաևը` ելույթ ունենալով Աստանայի տնտեսական համաժողովում: Նազարբաևը հավելել է, որ միավորման շրջանակում անհրաժեշտ է ստեղծել մշտապես գործող հարթակ, որտեղ կքննարկվեն մայրցամաքի հետագա զարգացմանը, բոլոր անդամների ինտեգրման մակարդակի բարձրացմանն ուղղված առաջարկները: «Աստանայի տնտեսական համաժողովը կարող է այդ անհրաժեշտ հարթակը դառնալ: Վստահ եմ, որ համաժողովի աշխատանքի արդյունքները, ձեր նոր գաղափարները, նախագծերն ու նախաձեռնությունները կնպաստեն տարածաշրջանի պետությունների բոլոր քաղաքացիների բարգավաճմանը»,-ասել է նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Աստանայի VIII տնտեսական համաժողովը նվիրված է ենթակառուցվածքներին և տնտեսության կայուն աճի խնդիրներին: Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը մայիսի 21-ին ստորագրեց նախօրեին երկրի խորհրդարանում ընդունված Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ղրղզստանի անդամակցության մասին միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրինագիծը: «Մենք լավ պայմաններ ապահովեցիքն, միայն դրանից հետո պայմանագիրը ստորագրվեց: Անդամակցումը ԵՏՄ-ին ղրղզական ապրանքների համար կբացի մոտ 200-միլիոնանոց շուկա»,-հայտարարել է նախագահը: Նա նշել է, որ անդամակցելով ԵՏՄ-ին, Ղրղզստանը կդադարի լինել «սպեկուլյատիվ տնտեսությամբ երկիր» և կսկսի դինամիկ զարգանալ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 2015-ի մայիսի 20-ին Ղրղզստանի խորհրդարանն ընդունեց ԵՏՄ-ին անդամակցության միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրինագիծը: Կողմ քվեարկեց 96 պատգամավոր, դեմ` 2-ը: Խորհրդարանի խոսնակ Ասլիբեկ Ժեենբեկովն ասաց, որ «դա ճակատագրական որոշում է, որը պատմական կլինի պետության ապագայի համար: Մենք ճանապարհ ենք բացում նոր տնտեսական հնարավորությունների համար»: Այժմ ասաց նա, պայմանագիրը պետք է վավերացնեն ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի խորհրդարանները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղրղզստանի խորհրդարանը նամակներ կուղղի ԵՏՄ անդամ պետությունների խորհրդարաններին` խնդրելով արագացնել ԵՏՄ-ին իրենց երկրի անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացումը: Այդ մասին մայիսի 20-ի նիստում հայտնել է խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը: Պատգամավորները քննարկել են ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագրի վավերացման օրինագիծը: Ղրղզստանի վարչապետ Տեմիր Սարիևը նշել է, որ վավերացման գործընթացները Ղազախստանում և Ռուսաստանում արդեն սկսվել են` հավելելով, որ վարչապետների առաջիկա հանդիպմանը նա կդիմի վավերացման գործընթացն արագացնելու խնդրանքով: «Վերջին հարցումների համաձայն բնակչության 80-90 տոկոսը հավանություն է տալիս ԵՏՄ-ին միանալու քաղաքականությանը: Նախագահը, խորհրդարանը, կառավարությունը միասնական էին այս որոշման հարցում: Մենք գիտենք, որ դա մի օրում չի արվել, 3 տարի մեծ աշխատանք է տարվել: Երբ ընդունվեց Ճանապարհային քարտեզը, ենթադրվում էր, որ աշխատանքները կավարտվեն մինչև 2015-ը, իսկ կանդամակցենք 2016-ին: Սակայն նախագահ Ատամբաևը դիմեց երկրների նախագահներին, որպեսզի պայմանագիրը կնքվի 2015-ի մայիսին: Հիմա խնդրում ենք, որ արագացվի վավերացումը, երբ դա արվի, մաքսային սահմանները Ղրղզստանի և Ղազախստանի միջև կբացվեն»,-ասել է Սարիևը: Պատգամավորներն առաջարկել են վավերացման գործընթացն արագացնելու վերաբերյալ խնդրանքով նամակներ ուղարկել ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի խորհրդարաններին: Խոսնակը նշել է, որ նամակները կուղարկվեն մոտ ապագայում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |