Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչև հուլիսի 15-ը![]() 25 մայիսի 2015 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական համարեց հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը մինչև հուլիսի 15-ը երկարացնելու որոշումը: Դատարանն իր որոշմամբ մերժեց պաշտպանության բողոքը, որը խնդրում էր ազատ արձակել Հայրապետյանին գրավի կամ ներկայանալու պարտավորության դիմաց` պատճառաբանելով դա պաշտպանյալի առողջական վատթար վիճակով և բժիշկների հսկողության տակ գտնվելու անհրաժեշտությամբ: Ինքը Հայրապետյանը չի մասնակցել նիստին առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Քննիչը դատարանում տեղեկանք է ներկայացրել, որ Հայրապետյանը խախտում է տնային կալանքի պայմանները, համաձայնեցնելով իր դիրքորոշումը գործով մեկ այլ ֆիգուրանտ ԱՄՆ քաղաքացի Սեմ Կիսլինի հետ: Միևնույն ժամանակ քննիչը հրաժարվել է միջնորդել Հայրապետյանին մեկուսարան տեղափոխելու համար: «Քննությունը այս փուլում չի խնդրի խափանման միջոցի խստացման մասին»,-ասել է քննիչը: Փաստաբանն իր հերթին հիշեցրել է դատարանին, որ քննությունը Հայրապետյանի հանդեպ «Իզմեստևի գործով» ավարտված է, ուստի նա չի կարող խոչընդոտել ապացույցների հավաքագրմանը: «Հայրապետյանը տառապում է շաքարային դիաբետով, նրան օպերատիվ բուժում է հարկավոր և նա քննությունից թաքնվելու հնարավորություն չունի»,-պարզաբանել է փաստաբանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դադարեցվել է հայտնի ձեռնարկատեր և բարերար Լևոն Հայրապետյանի գործով նախնական քննությունը: «Այսօր (մայիսի 24-ին) Հայրապետյանին հայտնեցին, որ Իզմեստևի հանդեպ խարդախության մասին ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնակի խոշոր չափերի խարդախություն) քրեական գործով նախաքննությունն ավարտված է»,-ասել է գործարարի փաստաբար Ռուբեն Մարգարյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ըստ փաստաբանի, քննությունը միայն դատապարտված սենատորի մոր ցուցմունքն ունի, թե մեղավորության ինչ այլ ապացույցներ կան, պաշտպանությունը կիմանա, ծանոթանալով քրեական գործին: «Այս գործը եզակի է նրանով, որ, հավանաբար, ՌԴ պատմության մեջ առաջին անգամ քննությունը հայտնի բարերարի այսքան ակտիվ ու արագ քրեական հետապնդում է իրականացնում` ելնելով մի շարք սպանությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված տուժողի շահերից»,-ասել է Մարգարյանը: Նախորդ տարվա հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը: Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ: Հայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |