Ադրբեջանում երկրաշարժը զգացվել է նաև ԼՂՀ-ում. Եվս մեկը գրանցվել է Վրաստան-ՀՀ սահմանին![]() 26 մայիսի 2015 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին՝ ժամը 05:40-ին, Ադրբեջանի տարածքում 10 կմ խորությամբ 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: ԼՂՀ տարածքում ստորգետնյա ցնցումներ են զգացվել Մարտակերտում և Ասկերանում` 3 բալ ուժգնությամբ: Նույն օրն ավելի վաղ՝ ժամը 03:49-ին, ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանագոտում, օջախի 10 կմ խորությամբ և 3.1 մագնիտուդով: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Հայաստանի տարածքում ստորգետնյա ցնցում չի զգացվել: Մայիսի 15-ին սեյսմոլոգիական ցանցը 2.1 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցել, որի էպիկենտրոնը Հայաստանի տարածքում էր:Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել էր 2-3 բալ:Մինչև այդ ՀՀ-ում ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել մարտի 24-ին, ուժգնությունն էպիկենտրոնում 3.7 մագնիտուդ էր: Ստորգետնյա ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել էր 4-5 բալ:Երկրաշարժը զգացվել էր Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Ուրասար, Կաթնաղբյուր գյուղերում՝ 4-5, նաև Լոռի Բերդ և Ամրակից գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |