Թուրքիան հետ է կանչում դեսպանին Բրազիլիայից` Ցեղասպանությունը ճանաչելու համար

Թուրքիան հետ է կանչում դեսպանին Բրազիլիայից` Ցեղասպանությունը ճանաչելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիան հետ է կանչել Բրազիլիայից իր դեսպանին այդ երկրի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունը։

Հայտարարության համաձայն, պաշտոնական Անկարան Բրազիլիայի Սենատի որոշումը համարում է «պատմական ճշմարտությունները խեղաթյուրող քայլ» և «անպատասխանտվության դրսևորում»։ Հայտարարության մեջ նշվում է նաև, թե այդօրինակ «քաղաքական որոշումներն ընդունվում են հայկական սփյուռքի ազդեցության ներքո» և չեն կարող փոխել «ոչ պատմական փաստերը, ոչ իրավական նորմերը», հայտնում է Panorama.am-ը:

Տեղեկատվության համաձայն, բանաձևի ընդունումից հետո Անկարայում Բրազիլիայի դեսպանը պարզաբանումներ տալու նպատակով կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն։

Մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:

Դրանում ասված է. «Դաշնային Սենատը ճանաչում է Հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը նշվեց 2015թ. ապրիլի 24-ին: Հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերին և գնահատում Բրազիլիայում բնակվող հայ փախստականների հազարավոր բրազիլահայ ժառանգների ներդրումը երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում, և ընդգծում է, որ ոչ մի ցեղասպանություն չպետք է մոռացվի, որպեսզի չկրկնվի»:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունեց Բրազիլիայի դաշնային սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---