Հայկական ոսկերչատունը 3D-տպիչ է օգտագործում ձուլման ճշգրիտ մոդելներ ստանալու համար

Հայկական ոսկերչատունը 3D-տպիչ է օգտագործում ձուլման ճշգրիտ մոդելներ ստանալու համար

PanARMENIAN.Net - Հետևելով արհեստի ավանդույթներին` հայ ոսկերիչները երկար ժամանակ հավատարիմ էին դարերի փորձությունն անցած մեթոդներին: Սակայն տեխնոլոգիաների զարգացումն ու ճշգրիտ եռաչափ տպագրությունը թույլ են տալիս վարպետներին ավելացնել արտադրության ծավալները` պահպանելով ավանդական որակը: Նոր հաճախորդների հոսքին համընթաց լինելու համար Չախոյանի ոսկերչատունը ձեռք է բերել SIU System ընկերության արտադրության ProJet 3500 CPXMax 3D-տպիչ:

Բարձր արտադրողականության 3D-տպիչները ձուլման ճշգրիտ մոդելներ է տպում ոսկերչական մոմի անալոգը հանդիսացող RealWax նյութից: Դա թույլ է տալիս օգտագործել տպիչը որպես ձուլման գործընթացի բաղկացուցիչ մաս: Այդ ադապտիվ տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս համադրել բարձր արտադրողականությունը ցածր ինքնարժեքի և կատարման բարձր որակի հետ:

Մինչ սարքի ձեռք բերումը ոսկերչական արտադրամասն օգտագործել է այլընտրանքային արտադրական մեթոդներ, որոնք անբավարար էին արտադրական փուլերի մեծ քանակի պատճառով, ինչը շատ ժամանակ էր պահանջում: Ադապտիվ տեխնոլոգիաների շնորհիվ, ընկերությունը հնարավորություն կունենա միաժամանակ մի քանի մաստեր-մոդելներ տպել, որոնք պիտանի են ձուլման կաղապարների ստեղծման համար: Դրա շնորհիվ, ոսկերչատունը ոչ միայն կարող է հաճախորդների ընթացիկ հոսքի պահանջարկն ապահովել, այլ նաև ավելացնել հաճախորնդերի քանակը հետագայում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---