Կրեմլում վստահ են, որ ԵՏՄ-ն կունենա միասնական արժույթ. Եթե ոչ հիմա, ապա մի օր

Կրեմլում վստահ են, որ ԵՏՄ-ն կունենա միասնական արժույթ. Եթե ոչ հիմա, ապա մի օր

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի աշխատակազմում վստահ են, որ միասնական արժույթի ներմուծումը ԵՏՄ անդամ երկրների համար անպայման իրականություն կդառնա: Նման կարծիք է հայտնել նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:

«Մենք հիմա դրան պատրաստ չենք, բայց, ինձ թվում է, դա կլիներ շատ կարևոր փուլ վաղ թե ուշ` հուսով եմ, մի օր, գուցե ոչ իմ կյանքի օրոք, մենք կունենանք միասնական արժույթ»,-ասել է նա:

Նա նշել է, որ ԵՏՄ անդամ երկրները` ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը դեռ «միայն ճանապարհի սկզբում են»` հավելելով, որ Եվրամիությունը զարգանում է արդեն 50 տարուց ավելի, հայտնում է Rusdialog.ru-ն:

Մայիսի 29-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում առաջարկեց աշխատել միասնական արժույթի ստեղծման վրա: «Հնարավոր կլիներ քննարկել հեռանկարում արժութային միության ստեղծման հնարավորությունն ու պայմանները», -ասել է նա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երեք երկրների նախագահների հետ Աստանայում կայացած հանդիպման ժամանակ առաջարկեց անցում կատարել միասնական արժույթի: Նա Կենտրոնական բանկին և կառավարությանը հանձնարարեց մինչև սեպտեմբերի 1-ը որոշել այդ բարեփոխման տնտեսական նպատակահարմարությունը: Դա առիթ տվեց որոշ փորձագետների եզրակացնել, որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանը ձգտում է որքան հնարավոր է արագ միասնական արժույթ ներմուծել: Տարբեր ժամկետներ նշվեցին` 1-2-ից մինչև 3-5 տարի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---