Նախարար. ԵՏՄ անդամակցությամբ ՀՀ օրենսդրությունը փոփոխվել է![]() 11 հունիսի 2015 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ անդամակցության պայմաններում տնտեսական սուբյեկտների նորմալ գործունեությունն ապահովելու համար Հայաստանի գործող օրենսդրությունում արդեն փոփոխություններ են արվել, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Նրա խոսքով, Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ ֆինանսների նախարարության առաջնային խնդիրների շարքում կատարելագործվել է Մաքսային օրենսգիրքը, իսկ ոչ ուղիղ հարկերի մասով մերհարկային օրենսդրությունը մոտեցվել է ԵՏՄ-ի օրենսդրությանը: Ըստ նախարարի նաև, այդ գործընթացի շրջանակում 2014-ին գերատեսչությունը մեծ աշխատանք է տարել, որի արդյունքում ընդունվել են նոր օրենքներ և փոփոխություններ արվել մի շարք գործող օրենքներում և իրավական ակտերում, «Գոլոս Արմենիի» թերթին հղումով գրում է Newsarmenia-ն: «Համար մեկ խնդիրներից էինք համարում տեղեկատվության անդադար հոսքի ապահովումը ՀՀ և ԵՏՄ երկրների միջև նոր ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։ Այդ խնդիրն իրագործվել է տեղական մասնագետների շնորհիվ` ներգրավված արտոնագրված արտասահմանյան մասնագետների հետ համատեղ»,- հայտնել է Խաչատրյանը։ Նախարարը տեղեկացրել է, որ 2015-ի հունվարից Հայաստանի մաքսային ծառայությունն աշխատում է նույն տեղեկատվական դաշտում, որում աշխատում են ԵՏՄ երկրները, բացի այդ, օգտագործվում է ԵՏՄ երկրների արտաքին առևտրային գործունեության ապրանքների միասնական ցանկը։ ԵՏՄ-ին անդամակցում են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազաստանն ու Հայաստանը, վավերացման փուլում է Ղրղզստանի անդամակցումը:Հայաստանը միության անդամ է դարձել 2015-ի հունվարի 2-ից: Գործընթացին նախապատրաստվելու համար դեռևս անցած տարեվերջին ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Արտահանման դեպքում պահպանվել են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառման և ակցիզային հարկից ազատման մոտեցումները: ![]() ![]() Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |