ՀԷՑ-ի հայտը չի մերժվի. ՀԾԿՀ ղեկավարը չի բացառում` 2016-ին էլէներգիայի սակագինը կարող է նվազել12 հունիսի 2015 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հունիսի 12-ին էլէներգիայի սակագնի հարցով խորհրդարանական լսումների ընթացքում չի բացառել, որ հանրապետության սպառողների համար սակագինը մեկ տարի անց հնարավոր է նվազի 5 դրամով։ Նրա խոսքով, շուտով նախատեսվում է սակագնի բարձրացում 6.93 դրամով յուրաքանչյուր կՎտ ժամի դիմաց, որոնցից 2.4 դրամը կուղղվի էլեկտրաէներգիայի արտադրող կայաններին և սպասարկող կազմակերպություններին, իսկ 4.24 դրամը` բաշխիչ ցանցերին, գրում է ԱՌԿԱ-ն: «Մեկ տարվա ընթացքում սակագնի հաշվին բաշխիչ ցանցերին 4.24 դրամ ուղղելու արդյունքում կապահովվի «Հայաստանի էլեկտրացանցերի» վնասների մարում, որոնց չափն այս պահին կազմում է 23.4 մլրդ դրամ։ Եվ եթե չլինի արտարժույթի տատանում, սակավաջուր տարի և այլ պարտավորություններ, նոր խնդիրներ չառաջանան, մենք կարող ենք նվազեցնել սակագինը 5 դրամով մեկ տարի անց»,– ասել է Նազարյանը։ Պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք հնարավոր է համարում մերժել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ներկայացված հայտը, անցկացնել միջազգային փորձաքննություն, այդ թվում նաև բոլոր այն ծախսերի մասով, որոնք ներկայացվել են և դրանից հետո նոր ներկայացնել զարգացման հեռանկարները և կանխատեսումներն ու ժամանակացույցը, ՀԾԿՀ ղեկավարը նշել է, որ հայտը մերժել հնարավոր է, եթե գտնվի այն աղբյուրը, որը կապահովի ամբողջ էներգետիկ համակարգի ֆինանսական շարունակականությունը: Բայց հաշվի առնելով այն ամենը, ինչ ներկայացվել է աուդիտում, վարկային պարտավորություններն ու մնացածն այսօր դա անել, փաստացի, հնարավոր չէ, գրում է «Այսօր»-ը: ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ՝ էլէներգիայի սակագինը վերանայելու հայտով: Ըստ այդմ, առաջարկվում է 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն առաջարկվում է դարձնել համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ: 2007-2015 թթ. ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը ՀՀ էներգետիկ համակարգում 102 միլիարդ դրամի ներդրումներ է կատարել, որոնք պիտի կոչված լինեին հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիա մատակարարել սպառողների, լավացնել ծառայություների որակը, կրճատել վթարները, վթարավերականգնողական աշխատանքները: Դրանցից 22 միլիարդը, ըստ Ռոբերտ Նազարյանի, հանձնաժողովի կողմից չի ընդունվել, քանի որ այդ գնումների առյուծի բաժինը իրականացրել են շուկայականից բարձր գներով, գրում է Tert.am-ը: ՀԾԿՀ ղեկավարն իր ելույթի սկզբում հիշեցրել է, որ ՀՀ էներգետիկ համակարգի 5 խոշոր արտադրող կայան և ծառայություներ մատուցող ընկերություն դիմել են հանձնաժողով՝ սակագնի վերանայման հայտով: Ըստ նրա՝ դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ 2015-2016 թթ. էլեկտրաէներգիայի կանխատեսվող սպառման նվազումը, դրամի փոխարժեքի կտրուկ արժեզրկումը և 2014 էներգետիկական համակարգում ներդրումներից վերադարձի ապահովումը։ Միաժամանակ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին զայրացրել է ՀԷՑ ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի բացակայությունը սակագների շուրջ խորհրդարանական լսումներում: Ըստ նրա, դա անհարգալից վերաբերմունք է երկրի օրենսդիր մարմնի նկատմամբ: Նոր սակագնի սահմանման հարցը Հայաստանի ՀԾԿՀ–ն կդիտարկի հունիսի 17–ին: Նախագծի համաձայն, մասնավորապես, էլեկտրաէներգիայի նոր սակագինը կբարձրանա 6.93 դրամով` ցերեկային սակագինը կկազմի 48.78 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, գիշերայինը` 38.78 դրամ յուրաքանչյուր կՎտ ժամի դիմաց (ներառյալ ԱԱՀ)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1–ին։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |