Ոսկու շուկայում շրջանառության հարկն արտոնագրային վճարով փոխարինելու ուոշումն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ

Ոսկու շուկայում շրջանառության հարկն արտոնագրային վճարով փոխարինելու ուոշումն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է ոսկու շուկայի առևտրականների համար շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով:

«Ոսկու շուկայի առևտրականները կազատվեն շրջանառության հարկից, որի փոխարեն նախատեսվում է ներդնել լիցենզիոն վճարներ։ Այս որոշումը համաձայնեցված է այդ շուկայում գործող սուբյեկտների հիմնական մասի հետ», – քննարկումների ընթացքում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, գրում է ԱՌԿԱ-ն:

Նա նշել է, որ վարչապետի հանձնարարությամբ ոսկու շուկաներում անցկացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում ներկայացվել են համապատասխան առաջարկներ։

Հոկտեմբերի 1-ին, ուժի մեջ էր մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, ըստ որի առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից նվազել է մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Երևանի տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող առևտրականները դեմ են օրենքի կիրառմանը:

Ճշմարիտյանը տեղեկացրել է, որ արտոնագրային վճարները կախված կլինեն առևտրի կետի չափից և շրջանառության ծավալից, որը չպետք է գերազանցի 115 մլն դրամը:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը հայտարարել էր, որ շրջանառության ծավալների ավելացման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կանցնի ընդհանուր հարկային դաշտ։

Երևանի տարածքում արտոնագրային վճարները նախատեսվում են 35.000 դրամի չափով 0,7 մ երկարությամբ ստանդարտ չափի վաճառասեղանի համար: Եթե այդ չափը գերազանցում է, ապա յուրաքանչյուր 0,1 մետրի դիմաց հավելյալ կգանձվի 5 հազար դրամ։

Մարզկենտրոններում այդ գումարը կկազմի 25.000 դրամ 0,7 մետրանոց վաճառասեղանի համար, իսկ մյուս շրջաններում` 15.000 դրամ, սահմանամերձ համայնքներում՝ 0 դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---