Սևանա լիճ տանող էլեկտրագնացքը կգործի հունիսի 20-ից

Սևանա լիճ տանող էլեկտրագնացքը կգործի հունիսի 20-ից

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ (Երևան)-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքը հանգիստը Սևանա լճում նախընտրողների համար: Հունիսի 20-ից մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է ամեն օր` բացի չորեքշաբթից, հայտնում է «ՀԿԵ»–ի մամուլի ծառայությունը: Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը երթևեկելու է մինչև Ծովագյուղ, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ մինչև Շորժա:

Գնացքը Հրազդանից կմեկնի ժամը 06:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց կժամանի 08:10-ին: Իսկ Ալմաստ կառամատույցից դեպի Սևանա լիճ կմեկնի ժամը 08:30-ին, Ծովագյուղ կժամանի 10:50-ին, Շորժա՝ 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը կմեկնի ժամը 17:00-ին՝ Շորժայի կայարանից և 17:37-ին՝ Ծովագյուղից: Երևան էլեկտրագնացքը կվերադառնա ժամը 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:

Հունիսի 15-ից գործում է «Հարավկովկասյան երկաթուղու» ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևանից Բաթումի մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը:

2014 թվականին գնացքի ուղևորների թիվը կազմել էր 46 հազար՝ 2008 թվականի հետ համեմատ աճելով 538%-ով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---