Բելգիայի վարչապետը կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 19 հունիսի 2015 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի խորհրդարանը հունիսի 18-ին սկսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը։ Երկրի վարչապետն ընդգծել է, որ 1915-17-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է «ճանաչվեն որպես ցեղասպանություն», բելգիական «Սուար»-ին հղումով գրում է Հանրային ռադիոյի կայքը: Վարչապետ Շարլ Միշելը իր կառավարության անունից Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ երիտթուրքերի կողմից հայերի դեմ իրականացրածը որակել է որպես ցեղասպանություն: Խորհրդարան ներկայացված բանաձևի հեղինակը՝ Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցությունից պատգամավոր Պետեր դե Ռովերը ողջունել է վարչապետի հայտարարությունը՝ նշելով, որ ներկայացվող բանաձևը թույլ կտա առաջ շարժվել այս հարցում: Հունիսի 17-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը: Հունիսի 18-ի լիագումար նիստին նախագիծը ներկայացրած Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցության պատվավոր նախագահ, պատգամավոր, նախագծի հեղինակ Պետեր դե Ռովերն ասել էր. «Այս բանաձևը սոսկ խորհրդանշական բնույթ չի կրում: Մեր նպատակն է, որ Բելգիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այնուհետև մենք ցանկանում ենք նաև խթանել համագործակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև»: Բելգիայի Սենատը 1998թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Photo: Thehindu.com Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |