Բելգիայի վարչապետը կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բելգիայի վարչապետը կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Բելգիայի խորհրդարանը հունիսի 18-ին սկսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը։ Երկրի վարչապետն ընդգծել է, որ 1915-17-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է «ճանաչվեն որպես ցեղասպանություն», բելգիական «Սուար»-ին հղումով գրում է Հանրային ռադիոյի կայքը:

Վարչապետ Շարլ Միշելը իր կառավարության անունից Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ երիտթուրքերի կողմից հայերի դեմ իրականացրածը որակել է որպես ցեղասպանություն:

Խորհրդարան ներկայացված բանաձևի հեղինակը՝ Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցությունից պատգամավոր Պետեր դե Ռովերը ողջունել է վարչապետի հայտարարությունը՝ նշելով, որ ներկայացվող բանաձևը թույլ կտա առաջ շարժվել այս հարցում:

Հունիսի 17-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը: Հունիսի 18-ի լիագումար նիստին նախագիծը ներկայացրած Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցության պատվավոր նախագահ, պատգամավոր, նախագծի հեղինակ Պետեր դե Ռովերն ասել էր. «Այս բանաձևը սոսկ խորհրդանշական բնույթ չի կրում: Մեր նպատակն է, որ Բելգիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այնուհետև մենք ցանկանում ենք նաև խթանել համագործակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև»:

Բելգիայի Սենատը 1998թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---