Կիլիկիո կաթողիկոսարանի պահանջներից է վերսկսել Սիսի կաթողիկոսարանում կրոնական արարողությունները![]() 20 հունիսի 2015 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված հայցի նպատակը հստակ է՝ վերադարձնել Սիսի պատմական կաթողիկոսարանը և այնտեղ կրոնական արարողություն կատարելու իրավունք վերահաստատել: Այս մասին հունիսի 19-ին Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի նախաձեռնությամբ Ֆրանսիայի խորհրդարանում «Արդարություն և հետևանքների փոխհատուցում հայ ժողովրդին» միջազգային գիտաժողովի բացմանը հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Վեհափառն ընդգծել է, որ կրոնական պաշտամունքի իրավունքի վերահաստատումն արդեն իսկ ենթադրում է կաթողիկոսարանի կալվածքի վերադարձը, իսկ փոքրամասնությունների կրոնական պաշտամունքի իրավունքներին անդրադարձ կա Լոզանի պայմանագրում, տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքը: «Սովորական դատ չէ մեր դատը, ոչ էլ՝ մի կտոր հող վերադարձնելուն միտված մասնավոր դատ: Նկատի ունենալով Կիլիկիո կաթողիկոսարանի կրոնական, ազգային ու քաղաքական իմաստը և ունեցած խորհրդանշական մեծ կարևորությունը՝ ուզում ենք այն նկատի առնել որպես մեր եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքների վերադարձի պահանջի առաջին հանգրվան: Մեր մոտեցման մեջ ռազմավարական ու մարտավարական տվյալները, առկա իրավական ու քաղաքական խոչընդոտներն առավելագույն չափով ուսումնասիրված են մասնագետներից կազմված հանձնախմբի կողմից: Հավատում ենք, որ իրավական այս քայլը նոր ուժ պիտի տա մեր պահանջատիրությանը՝ բացելով նոր հորիզոններ», – ասել է Արամ Ա կաթողիկոսը: Մեջբերումներ անելով միջազգային իրավունքի մի շարք փաստաթղթերից՝ Արամ Ա-ն ընդգծել է հատուցման հրամայականը, ապա, անդրադառնալով 2012-ի փետրվարին Անթիլիասի մայրավանքում կայացած միջազգային գիտաժողովի արդյունքներին, ուրվագծել է հատկապես եկեղեցապատկան և ազգապատկան կալվածքների վերադարձին առնչվող որոշ հնարավորություններ և դժվարություններ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ: Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը: Մայիսի 11-ին Գարեգին Երկրորդը հայտարարել էր, որ Մայր աթոռ Սբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |