ԱԺ. ՀՀ-ի արտաքին պարտք կուտակելու սահմանաչափը կընդլայնվի![]() 22 հունիսի 2015 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 22-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պարտքի մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ 63 կողմ, 32 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Օրինագծով առաջարկվում է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում«պետական» բառը փոխարինել «կառավարության» բառով, և ընդլայնել արտաքին պարտք կուտակելու հնարավորությունը: Գործող օրենքը թույլ չի տալիս, որ կառավարության և Կենտրոնական բանկի վերցրած պարտքերը միասին, այսինքն՝ Հայաստանի պետական պարտքը, գերազանցի երկրի համախառն ներքին արդյունքի 60%-ը: Նախագիծն առաջարկում է օրենքի սահմանափակումները տարածել ոչ թե ամբողջ պետական պարտքի, այլ դրա մեկ բաղադրիչի՝ միայն կառավարության վերցրած պարտքի վրա՝ հաշվարկներից դուրս թողնելով Կենտրոնական բանկի վերցրած վարկերը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Ըստ նախագծի՝ «Պետական պարտքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի մշակումը պայմանավորված է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծման, բյուջետային գործընթացի շրջանակներում պետական բյուջեի դեֆիցիտի առավելագույն սահմանաչափը հստակեցնելու անհրաժեշտությամբ: ՀՀ օրենքի նախագծի ակնկալվող արդյունքն է պետական պարտքին և կառավարության պարտքին առնչվող օրենքի առանձին դրույթների հստակեցումը, բյուջետային գործընթացի շրջանակներում օրենքի կիրառման արդյունավետության բարձրացումը: Օրենքում առաջարկվող փոփոխությունը մտահոգում է ընդդիմադիրներին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ) Միքայել Մելքումյանն ասել է, որ դեմ են օրինագծին։ Ըստ նրա՝ կառավարության բերած փաստաթղթից կարելի է ենթադրել, որ գործադիրը հաջորդ տարի բյուջետային ավելի մեծ պակասուրդ է ակնկալում, կամ Հայաստանի պարտքը մոտենում է օրենքով արգելված սահմանագծին։ Մայիս ամսվա տվյալներով, Հայաստանի պետական պարտքը 4.6 միլիարդ դոլար է, ինչն անցյալ տարվա ՀՆԱ-ի մոտ 42%-ն է կազմում: Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը համաձայն չէ այն ենթադրությունների հետ, թե առաջիկայում Հայաստանը կանգնելու է օրենքով սահմանված պարտքի չափն անցնելու վտանգի առջև: «Իհարկե, ո՛չ։ Դա ոչ թե չի կարող լինել, դա չի կարող լինել երբե՛ք», - ասել է նա՝ առաջարկվող փոփոխությունները բացատրելով հայաստանյան օրենսդրությունը եվրոպականին և եվրասիականին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշել է, որ առաջարկվող փոփոխություններով Կենտրոնական բանկը կհայտնվի պետական պարտքի սահմանափակումների դաշտից դուրս, ինչը թույլ կտա այդ կառույցին անվերահսկելի պարտք կուտակել, և երկրորդ՝ օրինագիծը կխորացնի հասարակության բացասական սպասումները։ «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը կառավարության ներկայացրած փաստաթուղթն «անճարության» օրինագիծ է որակել՝ ասելով, որ եթե օրենքը հապճեպ փոխելու խնդիր է ծագել, ուրեմն Հայաստանի պետական պարտքն արդեն մոտ է վտանգավոր սահմանագծին, որից այն կողմ պետությանը կարող է փակցվել անվարկունակի պիտակը: Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որևէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի և նախագծի ընդունմամբ որևէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Նախագծի կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի և դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների և դրանց ինդիկատորների հիման վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |