Նաղդալյան. ԵԽԽՎ-ն կարող է անմիջական կապեր նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ

Նաղդալյան. ԵԽԽՎ-ն կարող է անմիջական կապեր նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազատ դեբատի ժամանակ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ելույթ ունեցավ և ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հայտարարությունը, որը, ինչպես ասաց Հերմինե Նաղդալյանը, ապագայի մասին է, Լեռնային Ղարաբաի ժողովրդի՝ այս կառույցի հետ համագործակցելու ցանկության մասին, որի սկզբունքներն ու արժեքները կիսում են նրանք։

«Անարդար է արհամարհել մարդկանց՝ իրենց հանրապետության կարգավիճակի պատճառով։ Նրանք Եվրոպայի մասն են, երիտասարդ ժողովրդարություն, որը երբեք չի կարող մաս լինել երկրի, որը կառավարվում է ավտորիտար ռեժիմի կողմից։ Անգամ անցկացված ընտրությունները, որին մասնակցել են մի շարք միջազգային դիտորդներ, լիովին համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին։ Լեռնային Ղարաբաղը մեր կարիքն ունի՝ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և հզորացման համար։

Ես կոչ եմ անում ձեզ՝ վեհաժողովի առաջնորդներին, քաղաքական խմբերի ղեկավարներին և 47 անդամ երկրների պատվիրակներին, խնդրում եմ, կարդացեք Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հայտարարությունը և զգացեք այս երկրի ժողովրդի ցանկությունը։ Մեր վեհաժողովը կարող է նախաձեռնել անմիջական կապեր Լեռնային Ղարաբաղի հետ։ Եվրոպայի խորհուրդը ունի նման փորձ։ Եկեք մոռանանք երկակի ստանդարտները մի պահ և թույլ տանք մարդասիրական և ժողովրդավարական արժեքները առաջնորդեն մեզ»,-ասաց Հերմինե Նաղդալյանը, հայտնում է Panorama.am-ը։

ՀՀ պատվիրակության ղեկավարը նաև պատասխանեց ադրբբեջանի պատվիրակի ելույթին, ով ԵԽԽՎ-ում խոսեց «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռից՝ նշելով, որ վճռում ասվում է, թե Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը և պետք է կատարի վճիռը։

Հերմինե Նաղդալյանն ադրբեջանցի պատվիրակին հիշեցրեց, որ նման բան չկա վճռում և որ պատգամավորը մոռացավ նշել նույն հարցով «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը։

«Բացի այդ, կարևոր է նաև այն հանգամանքը, որ ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ-ը կայացրել է մի շարք վճիռներ՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել քաղաքական ակտիվիստներին լրագրողներին։ Սակայն այդ վճիռները ադրբեջանցի գործընկերների շահերից չեն բխում և նրանք սուտ տեղեկություններ են տարածում Չիրագովի գործով դատարանի վճռի մասին»,-ասաց Հեմինե Նաղդալյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունիսի 16-ին հրապարակեց «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռները։ «ՄԻԵԴ-ն այս երկու գործերը 2006-ից սկսած զուգահեռաբար քննության է ենթարկել և վճիռներն էլ հրապարակվեցին նույն օրը:

«Դատարանը ֆիքսել է, որ Լեռնային Ղարաբաղն ունի ինքնուրույն իշխանություն, որն իրականացնում են այն իր տարածքում և ՀՀ-ի իշխանությունը չունի իշխանություն այդ տարածքում։ ՀՀ-ն ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով իրավազորություն ԼՂՀ տարածքում վերոնշյալ օժանդակության ամբողջության ուժով»,-այս առնչությամբ ասել է ՀՀ գլխավոր դատախազԳևորգ Կոստանյանը:

«Այս 2 գործերն էլ վերաբերում են կոնկրետ անձանց իրավունքների խախտմանն ու նրանց փոխհատուցմանը։ Սակայն շատ կարևոր է, որ առաջին անգամ իրավական հարթության մեջ քննարկվեց տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները, որը հիմք է տալիս մյուս տեղահանված անձանց ունենալ այնպիսի գործիքներ, որոնք կարող են օգտագործել՝ իրենց իրավունքները ՄԻԵԴ-ում պաշտպանելու համար», - ասաց Գևորգ Կոստանյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---