Պատգամավոր. ԼՂՀ ուսանողները դուրս են մնում Եվրոպական կրթական համակարգից և չեն օգտվում Բոլոնյան ծրագրերից

Պատգամավոր. ԼՂՀ ուսանողները դուրս են մնում Եվրոպական կրթական համակարգից և չեն օգտվում Բոլոնյան ծրագրերից

PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով UNESCO-ի կողմից 1960 դեկտեմբերի 14-ին ընդունված կրթական որլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան՝ ԼՂՀ բնակիչների՝ միջազգային կրթություն ստանալու անհնարինությունը լրջագույն խոչընդոտ է տվյալ չճանաչված պետության բնակչության համար, ինչպես նաև խտրականություն է նրանց հանդեպ: Այս մասին հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

«ԼՂՀ իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները բնակչության կրթական իրավունքի իրացման համար, սակայն ԼՂՀ տարածքից դուրս այդ մարդիկ հանդիպում են անլուծելի խնդիրների և խոչընդոտների», - նշել է Բաբայանը, հայտնում է ԲՀԿ խմբակյության մամուլի ծառայությունը:

Պատգամավորը նշել է, որ ԼՂՀ ուսանողները դուրս են մնում Եվրոպական կրթական բարձրագույն համակարգից և չեն օգտվում Բոլոնյան գոծընթացով երաշխավորված ծրագրերից:

«UNESCO-ի կոնվենցիայի համաձայն մարդու կրթական իրավունքը UNESCO-ի հիմնարար դրույթներից է, և ես ակնկալում եմ ԵԽԽՎ-ի աջակցությունն այս հարցում», - ասել է Բաբայանը:

Մարտի 16-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին անդրադարձել է մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների խախտմանը՝ փաստելով, որ կրթություն ստանալու իրավունքը պետք է հասանելի լինի բոլորին, սակայն Արցախում, Կոսովոյի և այլ տարածքների շատ երիտասարդներ զրկված են Եվրոպայում սովորելու հնարավորությունից:

Անդրադառնալով չճանաչված պետություններում ապրող մարդկանց կրթական իրավունքին՝ պատգամավորը առաջարկել է վեհաժողովում ստեղծել աշխատանքային խումբ այս հարցով:

Նա նաև տեղեկացրել է, որ ԼՂՀ-ում 143.000 բնակչության առկայությամբ գործում է 219 դպրոց, 5 բարձրագույն ուսումնայական հաստատություն:

Բոլոնիայի գործընթացը Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ստեղծելու գործընթացն է` հիմնված միջազգային համագործակցության և ակադեմիական փոխանակման վրա: Բոլոնիայի գործընթացը կրում է Բոլոնիայի հռչակագրի անունը, որը ստորագրվել է Իտալիայի Բոլոնյա քաղաքում 1999թ. հունիսի 19-ին 29 Եվրոպական երկրների բարձրագույն կրթության համար պատասխանատու նախարարների կողմից: Այսօր գործընթացը միավորում է 47 երկրների` պատրաստ իրագործելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նպատակները:

Բոլոնյան գործընթացի շրջանակներում հայաստանյան բարձրագույն կրթական համակարգում ներդրվել է եռաստիճան կրթական համակարգ, անցում է կատարվել գնահատման կրեդիտային համակարգին, որն, ըստ մասնագետների, հնարավորություն է տալիս ուսանողներին իրենց գիտելիքները դրսևորելու գործնական ոլորտում և ստանալու ավելի օբյեկտիվ գնահատական: Ներդրվել է նաև կրթության որակի վերահսկողության համակարգը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---