ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում. Երևանի ցույցերը չի կարելի համեմատել Մայդանի հետ

ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում. Երևանի ցույցերը չի կարելի համեմատել Մայդանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը չի կարելի համեմատել Ղրղզստանում 2010 թ. ապրիլյան հեղափոխության հետ: Հունիսի 25-ին այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մշատական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը` ելույթ ունենալով Մոսկվայում Անվտանգության ակադեմիայի «ՀԱՊԿ-ը և անվտանգության գլոբալ մարտահրավերները» թեմայով հավաքի ժամանակ, որի կազմակերպիչն է Գորչակովի հիմնադրամը:

Ըստ նրա, որոշ պարբերականներ գերադասում են համեմատել հայաստանյան իրադարձությունները Մայդանի կամ Ղրղզստանում ապրիլյան հեղափոխության հետ: «Դրանք տարբեր բաներ են: Ցույցին մասնակցող երիտասարդները չունեն որոշակի պահանջներ: Նշեմ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել ակտիվիստների հետ և լսել նրանց: Սակայն նրանք դեռ չեն համաձայնվում: Ես հասկանում եմ ինչ-որ արտառոց բան ցույց տալու որոշ ԶԼՄ-ների ցանկությունը, բայց պետք չէ ասել, թե դա կարող է վերաճել հակամարտության, ինչպես Ղրղզստանում, և, առավել ևս, Ուկրաինայում»,-ասել է Վիրաբյանը, հայտնում է Vb.kg-ն:

Նա չի բացառել սադրանքների հնարավորությունը, սակայն հավաստիացրել է, որ պետությունը դրանք կանխելու ուժ և հնարավորություն ունի:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում:

Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամայնի պողոտա, որտեղ էլ մնում են մինչ օրս: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել ՀԾԿՀ-ը որոշումը էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---