Պուտինի խոսնակ․ Էլէներգիայի սակագինը ՀՀ-ի ներքին հարցն է![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող քննարկվել Ռուսաստանի հետ, հունիսի 30-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա՝ դա Հայաստանի ներքին հարցն է, գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ «Ինտերֆաքս»-ին հղումով: Հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ-ում տիրող լարված իրավիճակը, Պեսկովն ասել է, թե հարցը քննարկվել է երկկողմ հարաբերությունների համատեքստում: «Հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչի մասին հաղորդել ենք»,- հավելել է նա: Հայաստանի նախագահի ծննդյան օրվա առթիվ Սարգսյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշման շուրջ ստեղծված իրավիճակին երեկ անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 100 տոկոսանոց սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության ղեկավարը: «Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի բարդ իրավիճակում սակագնի բարձրացման որոշումը զանգվածային բողոքների պատճառ դարձավ, որը բացառապես տնտեսական պատճառներ ունի, ոչ թե քաղաքական: Այստեղ որևէ քաղաքականություն չկա»,- ՏԱՍՍ գործակալությանն ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը: Նա նշել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այս պահին գտնվում է ֆինանսական կայունության սահմանագծին և հնարավորություն չունի ժամանակին վճարել էներգետիկ ձեռնարկություններին նրանցից ստացած էլեկտրաէներգիայի դիմաց: Ըատ նրա՝ ՀԷՑ-ի կրած վնասների պատճառը Հայաստանում գործող կարգավորման համակարգն է: ՀԷՑ-ին են պատկանում 36.000 կմ երկարությամբ ցանցերը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Ընկերությունը 100 տոկսով պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին: Էներգետիկ շուկա Հայաստանում չկա, գործում է միասնական գնորդի մոդելը, որի դեպքում ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էլէներգիան` սակագինը պետությունն է հաստատում: Այն 2014 թ. 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10.7 միլիարդ դրամ: Բորիս Կովալչուկն ասել է, որ 11 տարվա ընթացքում սակագնի անբավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, հիդրոկայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ երկրի բաշխիչ ցանցերի համակարգը 37 միլիարդ դրամի եկամուտ չի ստացել: «Սրանք են ստեղծված ֆինանսական բարդ իրավիճակի հիմնական պատճառները»,- նշել է նա: Հայաստանի բաշխիչ ցանցերում գործում է մեկ գնորդի մոդելը: ՀԷՑ-ն էլեկտրաէներգիան գնում է արտադրող ձեռնարկություններից՝ ատոմակայանից, հիդրոկայաններից և ջերմակայաններից և վաճառում սպառողներին: Սակագինը հաստատում է պետությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |