Էքսցենտրիկ ռուսաստանցի գործարար և քաղգործիչ Գերման Ստերլիգովը հաստատվել է Ղարաբաղում![]() 6 հուլիսի 2015 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Էքսցենտրիկ ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը որդիների հետ փակել է իր հայտնի տունը Սլոբոդայում, սկսել է վաճառել ունեցվածքը և բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում: Ստերլիգովի «ՎԿոնտակտե» էջում հայտնվել է տան լուսանկարը՝ կողփածվլուսամուտներով ու հետևյալ տեքստով. «Սլոբոդայի վերջին լուսանկարը՝ հուրախություն Ռուսաստանի թշնամիների. Վաղաժամ եք ուրախանում, օրը կգա, և մենք վերադառնալու ենք: Փառք Հիսուս Քրիստոսին: Գերման Ստերլիգով ու որդիներ»: Միաժամանակ, ֆերմերի գործընկերներից մեկը հայտարարել է, որ Սլոբոդան շարունակում է աշխատել, ինչպես որ աշխատել է: Սակայն, կենդանիները և ավտոպարկն այժմ ակտիվորեն վաճառվում են: Հանգամանքները, որոնք հարկադրեցին գործարարին և նրա ընտանիքին թողնել Ռուսաստանը և մեկնել Ղարաբաղ, անհայտ են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |