Քաղաքապետարան. Մոտ 200 մլն եվրո կպահանջվի Աջափնյակում մետրոյի երկու կայարանի կառուցման համար 8 հուլիսի 2015 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը Աջափնյակ վարչական շրջանում մետրոպոլիտենի երկու կայարանների կառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացրել է իրագործելիության նախնական ուսումնասիրություն։ Մետրոպոլիտենի կայարանների կառուցման համար առաջարկվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի և Գ. Չաուշի արձանի հարակից տարածքները: Քաղաքապետարանից PanARMENIAN.Net ին հայտնել են, որ համաձայն իրականացված իրագործելիության նախնական ուսումնասիրության, Աջափնյակում մետրոպոլիտենի երկու կայարանի կառուցման առաջարկվող տարբերակներից նվազագույն խոշորացված արժեքը կազմում է մոտ 165.0, իսկ առավելագույնը՝ 250.0 մլն. եվրո։ Երկու կայարանի կառուցման նախագծի իրականացման նպատակով անհրաժեշտ ներդրումային միջոցներ ներգրավելու համար բանակցություններ են ընթանում միջազգային ֆինանսական և դոնոր կազմակերպությունների հետ։ Ներկայիս դրությամբ նախագծի առավել արդյունավետ իրականացման ուղղությունները գտնվում են քննարկման փուլում։ Ինչ վերաբերում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հետ կապված այլ ծրագրերին, ներկայիս դրությամբ Վերակառուցման և ղարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի աջակցությամբ իրականացվում է մետրոպոլիտենի դրենաժային թունելի երկարացման և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքներ: Բացի այդ, մետրոպոլիտենի անվտանգության աստիճանի բարձրացման նպատակով բանակցություններ են վարվում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ վագոնների, շարժասանդուղքների փոխարինման և ահազանգային անվտանգության համակարգի ներդրման ծրագրի վերաբերյալ։ 2012-ին Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ պայմանագիր են կնքել մայրաքաղաքի մետրոյի վերակառուցման և վերազինման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար 5 մլն եվրո տրամադրելու վերաբերյալ: Ծրագրի առաջին փուլը ևս ֆինանսավորվել է ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի և ԵՄ-ի կողմից ընդհանուր 15 մլն եվրոյի չափով 2010-ին` մետրոյի կայունությունը, էներգաարդյունավետությունը և անվտանգությունը բարելավելու նպատակով: Պետությանը պատկանող Երևանի մետրոպոլիտեն ընկերության կողմից գործարկվող ստորգետնյա տրանսպորտային համակարգը կառուցվել է 1981թ. և ներկայումս Երևանի հասարակական տրանսպորտի հիմնական միջոցն է: Այդ ժամանակից ի վեր Երևանի մետրոն ընդլայնվել է` նախկին 7.6 կմ ձգվող չորս կայարան ունեցող համակարգից վերաճելով 11 կմ ձգվող և 10 կայարան ունեցող ենթակառուցվածքի: Կարդացեք նաև՝Մետրոյի «Աջափնյակ» կայարանը` առայժմ միայն թղթի վրա Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության Ավելի վաղ Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է |