ԼՂՀ ՊԲ. Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հակառակորդի օդային թիրախները կոչնչացվեն

ԼՂՀ ՊԲ. Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հակառակորդի օդային թիրախները կոչնչացվեն

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15կմ խորության վրա: Այս մասին ասվում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Ըստ դրա, հԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և աչալրջորեն հետևում դրանց ուղերթին:

ՊԲ հրամանատարությունը զգուշացնում է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հանրապետության ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ:

Արցախի երկինքն անվտանգ է և անընդհատ գտնվում է հակաօդային պաշտպանության ուժերի վերահսկողության տակ:

Հուլիսի 15-ին ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում` հրաձգային զինատեսակներից բացի հուլիսի 14-ին հարավային ուղղությամբ կիրառելով նաև 60 մմ ականանետ:

Ադրբեջանական կողմն օրերս հերթական ապատեղեկատվությունն էր տարածել` մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ: Այս կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մասնավորապես տվյալ երկրի պաշտպանության նախարարը, մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ, հայտարարել է, թե այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար, կենթարկվեն խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծման:

ԼՂՀ ՊՆ-ն իրազեկում էր, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում: Դրանում համոզվելու համար ղարաբաղյան կողմը իր պատրաստակամությունն է հայտնում միջազգային դիտորդների մասնկացությամբ տեղում անցկացնել դիտարկում և պարզել իրական ճշմարտությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի` հայկական բնակավայրերի և ռազմական օբյեկտների վրա խոշոր զինատեսակներից կրակ բացելու մասին հայտարարությանը, ապա Արցախի զինված ուժերի հրամանատարությունը հավաստիացնում է, որ նման զարգացումների դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և անդառնալի կորուստներով հղի:

Միաժամանակ ԼՂՀ ՊՆ-ն հայտարարեց, որ առաջնագծում ստեղծված լարվածության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---