Bloomberg. Ադրբեջանի զորավարժությունները սպառնում են սրել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում

Bloomberg. Ադրբեջանի զորավարժությունները սպառնում են սրել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի բոլոր բուժհաստատությունները հատուկ հրահանգ են ստացել երկրի պաշտպանության նախարարությունից` «պատրաստ լինել ցանկացած պահի ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը»:

Այդ մասին հայտնել է Bloomberg-ը Ադրբեջանի պաշտպանության նախարարության վրա հղումով: Գործակալությունը նշում է, որ դրանից անմիջապես հետո Ադրբեջանն ինտենսիվ զորավարժություններ է սկսել, ինչն «ավելացնում է ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանի հետ դիմակայության ռիսկը»:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է, որ Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15կմ խորության վրա: ՊԲ հրամանատարությունը զգուշացրել է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հանրապետության ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ:

Հուլիսի 15-ին ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում` հրաձգային զինատեսակներից բացի հուլիսի 14-ին հարավային ուղղությամբ կիրառելով նաև 60 մմ ականանետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---