Հրաչյա Թամրազյանը՝ Միլանի Ամբրոզիան հեղինակավոր գիտական ակադեմիայի անդամ![]() 18 հուլիսի 2015 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ընտրվել է Միլանի Ամբրոզիան ակադեմիայի անդամ, ինչպես նաև ակադեմիայի Արևելքի բաժնի ակադեմիկոսի կոչում ստացել, տեղեկացնում է Մատենադարանի միջազգային կապերի բաժինը: Ամբրոզիան ակադեմիան աշխարհի հնագույն գիտական ինստիտուտներից մեկն է: 1603-ին այն հիմնադրել է Միլանի արքեպիսկոպոս Կարդինալ Ֆրեդերիկո Բորեմեոն որպես հանրային գրադարան (այն երկրորդ գրադարանն է Եվրոպայում՝ Օքսֆորդի Բոդլեյան գրադարանից հետո): Կարդինալ Բորոմեոյի մահից հետո նրա ձեռագրերի, գրքերի, ինչպես նաև եվրոպացի նշանավոր նկարիչների գեղանկարների խոշոր հավաքածուները ժառանգվել են ինստիտուտին, որն անվանվել է Միլան քաղաքի հովանավոր սրբի՝ Ամբրոզիոսի անունով: Հետագայում գրադարանի և թանգարանի վերակազմումով ստեղծվել է արվեստի և հումանիտար գիտությունների Իտալիայի և ամբողջ Եվրոպայի ամենահեղինակավոր գիտահետազոտական և ուսումնական կենտրոններից մեկը՝ Ակադեմիան, որն ունի 7 բաժանմունք: 2009-ի նոյեմբերի 26-ին Մերձավոր Արևելքի բաժանմունքում հիմնադրվել է Հայկական բաժինը: Այն կազմակերպում և իրականացնում է հայագիտական հետազոտություններ: Մերձավոր Արևելքի Հայկական բաժնի ակադեմիկոսներ են այնպիսի ճանաչված հայագետներ, ինչպիսիք են Լևոն Պողոս Զեքիյանը, Գաբրիելա Ուլուհոջյանը, Թեո վան Լինտը, Տիգրան Կույումջյանը, Պիտեր Քաուն, Վալենտինա Կալցոլարին, Աննա Շիրինյանը, Ալդո Ֆերրարին և այլոք: Ակադեմիան ունի ավելի քան 250 անդամ, որոնց ընտրում է գիտնականների խորհուրդը: Ակադեմիայի անդամ ընտրվում են այն մասնագետները, որոնք գիտական նշանակություն ունեցող և միջազգային ճանաչում ստացած աշխատանքներ են արել: Ակադեմիայի նորընտիր անդամ Թամրազյանը ճանաչված է գիտական-գրական շրջանակում: Նա իր ավանդն ունի գրականագիտության, հայ միջնադարյան մատենագրության ուսումնասիրման, և հատկապես, նարեկացիագիության բնագավառում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |