Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Արցախի հիմնախնդիրը![]() 18 հուլիսի 2015 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 17-ին քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային որոշ թեմաների շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքի հաղորդագրությունում: Նույն օրը Լավրովը Մոսկվայում ԼՂՀ հիմնախնդիրը քննարկել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Նա ասել է, որ ժամանակն է ինտենսիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: «Հիմքեր կան կարծելու, որ ժամանակն է ինտենսիֆիկացնել մեր ջանքերը», - ասել է Լավրովը: Ինչպես հայտարարել է ՌԴ արտգործնախարարը, հաշվի առնելով արդյունքի հասնելու ընդհանուր տրամադրվածությունը, «կարող են ապահովել այդ առաջընթացը»: Մամեդյարովն իր հերթին նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տևական բանակցությունների հաջող ավարտը հույս է ներշնչում, որ ղարաբաղյան խնդիրը ևս կարող է հանգուցալուծվել: «Կարգավորումը մոտալուտ բեկման ուղու վրա է», - ասել է նա: Մինչդեռ Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը հուլիսի 16-ին հայտարարել էր, որ չկա և երբեք չի լինի Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում: Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել էր, որ ժամանակն է, որ կողմերը վերահաստատեն առաջընթացի հասնելու իրենց պատրաստակամությունն ու նվիրվածությունը, չմանրամասնելով՝ արդյոք դա պետք է արվի կողմերի հայտարարությունների՞, թե՞ նախագահների հերթական հանդիպման ձևով: Վերջերս Օրերս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին և խաղաղապահներ տեղակայվեն: Ուորլիքը, փաստորեն, մասնակիորեն հրապարակել է հակամարտության կարգավորման կետերից մի քանիսը, որոնց նա անդրադարձել էր դեռ 2014-ին «Քարնեգի» հիմնադրամում ելույթի ժամանակ: Վերոնշյալից բացի, ենթադրվում է նաև ժամանակավոր կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, հետագա կարգավիճակի որոշում ժողովրդի կամարտահայտման միջոցով, միջանցքի պահպանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, փախստականների վերադարձ: ՀՀ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Ուորլիքի հայտարարությունը, հայտարարել է, որ ընդհանուր առմամբ այն արտացոլում է համանախագահների առաջարկները կարգավորման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն, ասել էր, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում մնացել է անփոփոխ՝ կարևորագույն առանցքային ուղղությունն այն է, որ վերացվեն հակամարտության պատճառները և ոչ թե հետևանքները: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |