Երևանում բացվել է $35 մլն արժողությամբ DoubleTree By Hilton հյուրանոցը 18 հուլիսի 2015 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին Երևանում պաշտոնապես բացվել է համաշխարհային Hilton Worldwide ցանցի մաս կազմող DoubleTree by Hilton հյուրանոցը: Այն կառուցել է Renco ընկերությունը՝ պետական-մասնավոր գործակցության պայմանագրի շրջանակում՝ նախկին հեծանվահրապարակի տարածքում: 16 ամիս տևած շինարարության ընթացքում ընկերությունը ներգրավել է ավելի քան 500 աշխատակից։Հյուրանոցի շինարարության մեջ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է $35 մլն: Հյուրանոցն առաջին և եզակի Hilton-ն է Հայաստանում (միջազգային դասակարգմամբ՝ 4S): համաշխարհային ցանցը գործում է 94 երկրում: Բացման արարողությանը մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, որը շրջել է միջազգային հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:
DoubleTree by Hilton Հայաստանի հյուրանոցն ընդգրկում է 176 հյուրասենյակ, 2 բար, 1 ռեստորան, հանդիպումների 8 սենյակ: Պատասխանատուների ներկայացմամբ, հյուրանոցի անձնակազմը բաղկացած կլինի մոտ 200 աշխատակցից։ Երևանի նախկին հեծանվահրապարակի տարածքի զարգացման նախագծի համաձայն՝ Renco ընկերությունը նախատեսում է նաև իրականացնել բնապահպանական նախագիծ՝ նախկին հեծանվահրապարակի տարածքի մնացած հատվածի համար՝ ստեղծելով կանաչ տարածքներ և շատրվաններ: Ընկերությունը նախագծի շինարարական աշխատանքները նախատեսում է իրականացնել 5 տարվա ընթացքում՝ կատարելով € 130-150 մլն ներդրում։ Հանրահայտ Hilton հյուրանոցային ցանցը հիմնադրել է 1919-ին Կոնրադ Հիլթոնը: 1954-ին Հիլթոնը իրականացրել է ԱՄՆ պատմութան խոշորագույն գործարքը՝ $111 մլն-ով գնել է Statler Hotels ընկերությունը՝ Hilton-ի ամենախոշոր մրցակցին: Նա առաջինն է մտցրել աստղերով գնահատելու համակարգը հյուրանոցային ոլորտում: Բացի այդ, Քոնրադը համատեղել է հյուրանոցները ռեստորանների և խաղատների հետ:
Հենց Hilton հյուրանոցների սրահներում են առաջին անգամ հայտնվել կրպակները, համարներում տեղադրվել օդորակիչներ, մուտքի դռները դարձել ավտոմատ կառավարմամբ: Hilton ցանցն այժմ ավելի քան 540 հյուրանոց ունի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |