Պետդեպ. ԱՄՆ-ն չի հիասթափվել ԵԱՀԿ ՄԽ-ից![]() 23 հուլիսի 2015 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ շարունակում է հավատալ ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասի այսօր Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի գլխավոր օգնական Ռիչարդ Հոգլանդը: «Կողմերը պետք է լուծեն հարցը փոխադարձ հարգանքի հիման վրա»,-լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկացի դիվանագետը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Հոգլանդը այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ հանդիպումներ է ունենում պաշտոնատար անձանց հետ`քննարկելով երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Այցով Բաքվում են գտնվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք այնտեղ են մեկնել Հայաստանից: Բաքվում տեղի է ունեցել համանախագահների հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հայտնել է ԱՊԱ գործակալությունը, հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ներկա վիճակի և հեռանկարների մասին: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Բաքվում միջնորդները հանդիպումներ կունենան նախագահի և ԱԽ նախարարի հետ: «Այսօր Բաքվում մենք նախագահի և ԱԳ նախարարի հետ կքննարկենք ղարաբաղյան խաղաղ կարգավորման հարցը: Հակամարտությունը հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով, եթե կողմերը պատրաստակամություն և ցանկություն դրսևորեն»,-գրել է ամերիկացի համանախագահը: Հուլիսի 20-ին համանախագահները Երևանում էին: Նրանք հանդիպեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |