Ադրբեջանում հայկական կոնյակ, ծխախոտ ու սուրճ են ոչնչացրել՝ «ոչ պիտանի» լինելու հիմնավորմամբ![]() 29 հուլիսի 2015 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն պնդում է՝ հուլիսի 29-ին 31 շիշ հայկական կոնյակ, 51 տուփ հայկական արտադրության ծխախոտ և 23 տարա սուրճ է ոչնչացրել: Ըստ ադրբեջանական Trend.az-ի, այդ մասին լրագրողներին հայտնել է Մաքսային իրավախախտումների դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Ֆիքրեթ Ալեքսերովը: «Այդ ապրանքները հայտնաբերվել են Թովուզի և Բալաքենի մաքսային բաժիններում: Իրականացվել է փորձաքննություն, և պարզվել, որ ապրանքներն օգտագործման պիտանի չեն, ոչնչացնելու որոշում է կայացվել»,- ասել է Ալեքսերովը: Ըստ աղբյուրի, նույն օրը ոչնչացվել է տարբեր երկրներում արտադրված 64.800 տուփ տարբեր ապրանք։ Մնում է նշել միայն, որ Հայաստանից Ադրբեջան արտահանումը բացակայում է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |