Ադրբեջանում հայկական կոնյակ, ծխախոտ ու սուրճ են ոչնչացրել՝ «ոչ պիտանի» լինելու հիմնավորմամբ

Ադրբեջանում հայկական կոնյակ, ծխախոտ ու սուրճ են ոչնչացրել՝ «ոչ պիտանի» լինելու հիմնավորմամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն պնդում է՝ հուլիսի 29-ին 31 շիշ հայկական կոնյակ, 51 տուփ հայկական արտադրության ծխախոտ և 23 տարա սուրճ է ոչնչացրել: Ըստ ադրբեջանական Trend.az-ի, այդ մասին լրագրողներին հայտնել է Մաքսային իրավախախտումների դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Ֆիքրեթ Ալեքսերովը:

«Այդ ապրանքները հայտնաբերվել են Թովուզի և Բալաքենի մաքսային բաժիններում: Իրականացվել է փորձաքննություն, և պարզվել, որ ապրանքներն օգտագործման պիտանի չեն, ոչնչացնելու որոշում է կայացվել»,- ասել է Ալեքսերովը:

Ըստ աղբյուրի, նույն օրը ոչնչացվել է տարբեր երկրներում արտադրված 64.800 տուփ տարբեր ապրանք։

Մնում է նշել միայն, որ Հայաստանից Ադրբեջան արտահանումը բացակայում է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---