Առէկսիմբանկը ներդրել է անվճար բջջային հավելված

Առէկսիմբանկը ներդրել է անվճար բջջային հավելված

PanARMENIAN.Net - «Հեռակա բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ներդրել է ArexiMobile անվճար բջջային հավելվածը, որը թույլ է տալիս օգտվել հիմնական բանկային ծառայություններից` անձնական սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով»,-հայտնում է Բանկի մամլո ծառայությունը:

ArexiMobile բջջային հավելվածը հնարավորություն է տալիս ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց շուրջօրյա կառավարել սեփական հաշիվները, կատարել կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխարկումներ, վարչական ակտերի վճարումներ, դիտել ավանդների ու վարկերի ընթացիկ հաշիվները, ինչպես նաև վարկերի մարման ժամանակացույցն ու իրականացված գործարքները: Բացի այդ, ArexiMobile հավելվածը թույլ է տալիս վարկերի մարման ժամանակացույցը սինքրոնանցել բջջային օրացույցի հետ, ինչպես նաև բջջային հեռախոսի կամ պլանշետի վրա պարբերաբար ստանալ մարումների ամսաթվերի մասին ծանուցումներ:

ArexiMobile հավելվածն ունի նաև լրացուցիչ հնարավորություն, որի միջոցով հնարավոր կլինի արագ որոշել Առէկսիմբանկի մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների կամ POS-տերմինալ ունեցող առևտրային կետերի գտնվելու վայրերը: Ընդ որում, այս հնարավորությունից կարող են օգտվել ինչպես Բանկի ռեզիդենտ, այնպես էլ` ոչ ռեզիդենտ հաճախորդները:

ArexiMobile-ի միջոցով հաճախորդները կարող են ստանալ Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների մասին շուրջօրյա տեղեկատվություն` աշխարհի ցանկացած կետում: Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար և այն հնարավոր է բեռնել անվճար: Ծառայության սակագները համապատասխանում են Առէկսիմբանկի կողմից սահմանված «Ինտերնետ-բանկինգ»-ի սակագներին: «Հավելվածը հասանելի է օգոստոսի 5-ից: Դրա ներդրումը ևս մեկ քայլ է մեր երկրում հեռակայված բանկինգի զարգացման ուղղությամբ»,- նշեց Բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---