Հնդկաստանը շահավետ է համարում ԵՏՄ հետ գործակցության ընդլայնումը

Հնդկաստանը շահավետ է համարում ԵՏՄ հետ գործակցության ընդլայնումը

PanARMENIAN.Net - Հնդկաստանը շահավետ է համարում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ գործակցության ընդլայնումն այդ թվում առևտրի ազատ գոտուն միանալու հարցում, հայտարարել է ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Շրինիվասան Ռագհվանին:

«Մենք փոխշահավետ ենք համարում Հնդկաստանի և ԵՏՄ միջև փոխգործակցությունը, դա կարող է խթանել տնտեսական գործակցությունը»,-ասել է դիվանագետը:

Ըստ նրա, Մոսկվան և Նյու Դելին «արդեն սկսել են երկխոսությունը` վերլուծելու համար այդ փոխգործակցության բոլոր ասպեկտները: «Առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրի գծով փորձագետների հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 31-ին: Այժմ պետք է համաձայնեցնենք այն ոլորտները, որոնք ընդգրկվելու են ազատ գոտում, ինչպես նաև ժամկետները, թե երբ պատրաստ կլինի համատեղ զեկույցը»,-ասել է նա:

Եթե Հնդկաստանը որոշի անդամակցել ԵՏՄ-ին, դա կնպաստի Հնդկաստանի չիրացված ներուժի իրացմանը Դելիի և տարածաշրջանի երկրների միջև առևտրում: Հնդկաստանի ցուցանիշը տարածաշրջանային առևտրում ցածր է, չնայած ամուր քաղաքական կապերին: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը այց է կատարելու Ռուսաստան, մտադիր է հուլիսին այցելել նաև Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, այդ թվում Ղազախստան և Ղրղզստան: Ռուսաստանն, իր հերթին, դրդում է Հնդկաստանին միանալ ԵՏՄ-ին: Ակնկալվում է, որ Մոդիի այցը կկենտրոնանա ԵՏՄ և Կենտրոնական Ասիայի երկրների հետ տնտեսական գործակցության ընդլայնման հարցերի վրա:

Ըստ ՌԴ վարչապետ Մեդվեդևի, մոտ 40 երկիր և միավորում կարող են դառնալ ԵՏՄ անդամ, այժմ բանակցություններ են ընթանում, իսկ Վիետնամի հետ համաձայնագիրը բեկումնային էր, քանի որ սա նման առաջին պայմանագիրն է: ԵՏՀ կոլեգիայի նախագահն այն «պատմական» անվանեց:

Դեսպանը շեշտել է, որ Նյու Դելին շահագրգռված է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի գործարկման մեջ արդեն 2016-ի սկզբին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---