Բրիտանական թանգարանի «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանվել է «Անատոլիա և Ուրարտու»![]() 19 օգոստոսի 2015 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Հնագույն Թուրքիա» սրահը Բրիտանական թանգարանում վերանվանվել է «Անատոլիա և Ուրարտու»-ի։ Այս մասին տեղեկացրել է վերանվանման նախաձեռնության հեղինակ Զեփյուռ Բատիկյանը Ֆեյսբուքյան իր էջում: «Իհարկե կցանկանայի, որպեսզի սրահը կոչեին Հայաստան կամ Հայկական լեռնաշխարհ, բայց սա առաջին քայլն էր դեպի արդարության վերականգնումը», - գրել է Բատիկյանը: Նա շնորհակալություն է հայտնել Կարինե Ղազինյանին՝ Մեծ Բրիտանիայում նախկին ՀՀ դեսպանին, ով աջակցել է նախաձեռնությանը, ինչպես նաև մշակույթի նախարարին, հայ և բրիտանացի պատմաբաններին, ովքեր ներդրում են ունեցել այս գործում։ Սրահի վերանվանման պահանջով ստորագրահավաքին մասնակցել է 12.000 մարդ: Աշխարհահռչակ թանգարանի կողմից հայկական և Հայաստանի ուրարտական շրջանի պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող ցուցանմուշները «Հնագույն Թուրքիա» անվան տակ են ցուցադրվել: Թանգարանի տնօրինության հետ մի քանի տարի բանակցություններ են ընթացել: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (ԵՀՄՖ) առաջարկում էր սրահը վերանվանել «Ուրարտու, Հնագույն Հայաստան»-ի: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |