Շարմազանով. Մարզահամերգային համալիրում կազինո չի լինելու21 օգոստոսի 2015 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Մարզահամերգային համալիրում կազինո լինել չի կարող լինել և չի լինելու: Այս մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մարզահամերգային համալիրի ճարտարապետական տեսքը խաթարող որևէ գործընթաց չի իրականացվելու: Պաշտոնապես, որպես Էդուարդ Շարմազանով, պնդում եմ, որ համալիրում կազինո լինել չի կարող և չի լինելու», - ասել է ԱԺ փոխնախագահը: ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ սեփականությունը հանդիսացող«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին։ Անշարժ գույքի վաճառքի գինը` $30 մլն-ին համարժեք դրամ է: Ընկերությունը պարտավորվում է իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր արժեքը գերազանցում է $100 մլն-ը: Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել 4 տարվա ընթացքում և վերանորոգել համալիրի շենքը,ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Շարմազանովի խոսքով՝ համալիրի վաճառքի գործընթացը բավականին լուրջ, խոստումնալից, դրական գործարք է: «Մարզահամերգային համալիրը յուրաքանչյուրիս համար թանկ է, կարևորագույն կառույց է: Դրանով եմ պայմանավորում մեր քաղաքացիների, փորձագետների որոշ մտահոգությունները: Միաժամանակ գտնում եմ, որ այս հարցի շուրջ կա տեղեկատվության պակաս, ինչն էլ հանգեցնում է որոշակի շահարկումների», - նկատել է նա, մեջբերում է Panorama.am-ը: ՀՀԿ խոսնակի խոսքով՝ $100 մլն-ի ներդրումները նոր կյանք կհաղորդեն համալիրին, զարգացման հնարավորություն կընձեռեն կառույցին: ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն ընդամենը 24 օր առաջ է գրանցվել` հուլիսի 20-ին, գրանցման հասցեն էլ՝ բնակարանի հասցե է: Ընկերության հիմնադիրն է Արմեն Զավենի Գևորգյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |