Մոսկվան կդիմի Հայաստանին. Պատրաստվում են արգելել նորվեգական ձկան ներմուծումը ՀՀ![]() 22 օգոստոսի 2015 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում օգոստոսի 22-ին հայտարարել են, որ պատրաստվում են դիմել Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի ղեկավարությանը՝ արգելելու նորվեգական ձկան ներկրումը: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ Ռոսսելխոզնադզորին հղումով: Պետական այս կառույցը նախատեսում է արգելել նաև վերամշակած ձկան ներմուծումը: Ըստ աղբյուրի՝ նախատեսված էր ստուգումներ անցկացնել նորվեգական 14 եռնարկությոնում, սակայն ռուսական կողմը նամակ է ստացել, ըստ որի նորվեգական կողմը արգելել է ստուգումների իրականացումը, գրում է Panorama.am-ը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Ալբանիայից, Ավստրալիայից, Իսլանդիայից, Կանադայից, Նորվեգիայից, Չերնոգորիայից, Լիխտենշտեյնից սննդամթերքի ներմուծումն արգելելու մասին: Այս պահին հստակ չէ, թե Նորվեգիայից տարեկան ինչքա՞ն ձուկ է ներմուծվում Հայաստան Նորվեգիայից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |