Ամստերդամ-Փարիզ գնացքում զինված տղամարդուն դիմադրել է դասախոս Մարկ Մուգալյանը24 օգոստոսի 2015 - 12:37 AMT PanARMENIAN.Net - The Telegraph թերթը բացահայտել է հերոս ուղևորի ինքնությունը, որն Ամստերդամ-Փարիզ արագընթաց գնացքում զինված տղամարդուց փորձել է խլել զենքը: Օգոստոսի 21-ին Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զինված Այուբ Էլ-Խազանիի հետ կռվի մեջ է մտել Փարիզի Սորբոնի համալսարանում աշխատող 51-ամյա դասախոս Մարկ Մուգալյանը։ Նա օգնության է հասել բանկի 28-ամյա ֆրանսիացի աշխատողին, ով փորձել է դիմադրել Էլ-Խազանիին: Նշվում է, որ դասախոսը գործել է բնազդաբար՝ ցանկանալով պաշտպանել իր կնոջը՝ Իզաբելա Ռիսաչերին, ով նույնպես եղել է գնացքում: Մուգալյանը փորձել է վերցնել «Կալաշնիկով» զենքն Էլ-Խազանիի ձեռքից, որը, սակայն, մեկ այլ զենքով կրակել է Մուգալյանի ուղղությամբ՝ դիպչելով վերջինիս պարանոցին: Այդ ժամանակ գնացքում գտնվող ԱՄՆ երեք քաղաքացի, որոնցից երկուսը զինծառայողներ են եղել, օգնության են հասել և զինաթափել հարձակվողին, գրում է Tert.am-ը: Մուգալյանի քույրը պատմել է թերթին, որ Ֆրանսիայի նախագահը կապվել է նրա հետ և հրավիրել ճաշի, երբ վերջինս ապաքինվի: Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելքում Արաս քաղաքի մոտակայքում: Գնացքն արտակարգ կերպով կանգնեցրել են կայարանում, որտեղ չարագործին հանձնել են ոստիկանությանը։ Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը, հարձակվողը 26-ամյա մարոկկացի է, ով կապված է ծայրահեղ իսլամիստական շարժման հետ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |