ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը պատասխանատվությամբ է կատարում իր պարտականությունները ԵԱՀԿ ՄԽ-ում![]() 28 օգոստոսի 2015 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մեծ պատասխանատվությամբ է կատարում իր պարտականությունները ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՄԽ կազմում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հուսով ենք, որ Ռուսաստանի տարաձայնություններն այլ երկրների հետ, որոնք, ցավոք, առաջանում են ոչ մեր մեղքով, չեն անդրադառնա Մինսկի խմբի աշխատանքի վրա: Մեր կողմից ոչ մի խոչընդոտ կամ խնդիր լինել չի կարող: Մենք այդ ձևաչափի մասնակիցներն ենք»,-ասել է Զախարովան օգոստոսի 27-ի ճեպազրույցում: Ըստ նրա, Ռուսաստանում հասկանում են, որ թե որքան լուրջ հարց է այդ խմբի օրակարգում: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով անդամ երկրների թվի ու կազմի փոփոխությունների մասին քննարկումներին, հայտարարեց, որ մենք չենք կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների ցանկում պետք է փոփոխություններ կատարվեն: «Այո, կան բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում` այնպիսի երկրների ընդգրկման վերաբերյալ, որոնք կլինեն ոչ օբյեկտիվ հակամարտության կարգավորման հարցում», - ասել է Օհանյանը: Նրա խոսքով` այսօր խմբի գործունեությունը համեմատաբար պասիվացել է, քանի որ դրա անդամ երկրների միջև կան տնտեսական ու քաղաքական որոշակի հակասություններ: «Այնուամենայնիվ, պիտի հասկանանք, որ սահմանին իրավիճակը ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն, և այդ փխրուն խաղաղության պահպանողները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են», - նկատել է նախարարը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |