ՀԿ նախագահ. Բանջարեղենի գնաճը 9% է կազմել, միրգն էժանացել է 11%-ով28 օգոստոսի 2015 - 12:32 AMT PanARMENIAN.Net - 2014-ի համեմատ բանջարեղենը 2015-ին թանկացել է 9%-ով, իսկ միրգը էժանացել՝ 11%-ով: Այս մասին լրագրողներին հայտել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Չիլինգարյանը նկատել է, որ կարտոֆիլի գինը կտրուկ է թանկացել. այն վերջին օրերին 150 դրամից հասել է 250-300 դրամ: Ըստ փորձագետի՝ դա ժամանակավոր բնույթ կկրի, քանի որ ըստ գյուղնախարարության՝ կարտոֆիլի լավ բերք է սպասվում: «Գեղարքունիքում և Շիրակի մարզում դեռևս կարտոֆիլը չեն հավաքել, ի տարբերություն Արարատյան դաշտի, 10-15 օրից արդեն, երևի, կսկսի կարտոֆիլն էժանանալ», - ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը: Անդրադառնալով բանջարեղենի գնաճի պատճառներին՝ Չիլինգարյանը նշել է, որ փոխարժեքի տատանումները համընդհանուր գնաճի պատճառ դարձան և այլ ապրանքների հետ միասին, թանկացան նաև գյուղմթերքները՝ չնայած լավ բերքին: Նա նա նշել է, որ միրգն էլ հիմնականում արտահանվում է, որը ևս հանգեցնում է գնային աճի: 2015-ի հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի՝ 29.1-5.3% գնանկումով: Կարդացեք նաև՝ 2015-ի 7 ամսում սպառողական գները նվազել են 0,32%-ով. Պարենային ապրանքներինը՝ 4,6%-ով Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |