Հակառակորդը շարունակում է կիրառել 107 մմ-ոց հրթիռներ. Ակտիվությունը ճնշվել է

Հակառակորդը շարունակում է կիրառել 107 մմ-ոց հրթիռներ. Ակտիվությունը ճնշվել է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին և լույս սեպտեմբերի 1-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 120 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց` այդ թվում` 230 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև մեկ կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ամբողջ երկայնքով հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 1-ին լրագրողներին ասել է, որ իրավիճակը շփման գծում ու սահմանին վերահսկվում է, ժողովուրդը կարող է հանգիստ լինել, հայկական բանակը, ինչպես միշտ, այնպես էլ այսօր իր խնդիրներին տիրապետում է և լավագույնս լուծում:

ՊՆ ղեկավարի խոսքով՝ իրականում կրակոցների թիվն ավելանում և պակասում է. «Իհարկե, ապահովել ենք բոլոր տեսակի միջոցառումներն առաջնագծում՝ հակակորդին հետևելն ու համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը: Դիվերսիոն հետախուզական խմբերի գործողության մի քանի փորձ է եղել, որոնք ԼՂՀ հակամարտության գծում հաջողությամբ կանխվել են»:

Օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 950 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17500 կրակոց:

Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, օգոստոսի 28-ին ժամը 01:40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հագուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---