Թուրք նախարարը պարզաբանում է Ցեղասպանության մասին իր հայտարարությունը. Պետք է առերեսվել անցյալին (թարմացված)![]() 1 սեպտեմբերի 2015 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար, քրդամետ «Ժողովուրդների դեմկորատական կուսակցությունը» ներկայացնող Ալի Հայդար Քոնջան ներկայացրել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ-ի օրակարգ բերվելու դեպքում ինքը ինչ դիրքորոշում կորդեգրի հարցին ի պատասխան` նախարարը ասել է, թե ակնհայտ է համարում այն, որ կոտորած եղել է: «Դա բոլորն են ընդունում: Ըստ էության՝ ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այս հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք», - ասել է Քոնջան, թուրքական Sabah պարբերականին հղումով մեջբերում է Ermenihaber.am-ը: Sabah-ը նաև հայտնում է, որ ԺԴԿ-ական նախարարներ Մուսլում Դողանը (Զարգացման նախարար) և Քոնջան Թուրքիայում ահամբեկչության դեմ պայքարի միջոցառումներին դեմ արտահայտվելու կամ իրենց հայտարարություններով և վարվելակերպով Թուրքիային միջազգային ասպարեզում բարդ իրավիճակի առջև կանգնեցնելու դեպքում` պաշտոնանկ կարվեն՝ ըստ սահմանադրության 109-րդ հոդվածի: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հարցի վերբերյալ ասել է, որ վերոնշյալ նախարարները «չափը պետք է չանցնեն»: Դավութօղլուն նշելով, որ նրանց նախարար նշանակելը սահմանադրական անհրաժեշտություն էր, ասել է. «Այստեղ աշխատելով նրանց պարտականություն է այնպիսի վարք որդեգրել, որը մեզ, որպես Թուրքիայի Հանրապետության և ազգի ներկայացուցիչ ծանր կացության մեջ չի դնի», - ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ նրանց նախարար նշանակելը սահմանադրական անհրաժեշտություն էր: Թուրքական պարբերականի տեղեկացմամբ՝ ԺԴԿ-ական երկու նախարարի պաշտոնանկության դեպքում նրանց զբաղեցրած պաշտոնները կփոխանցվեն անկուսակցական գործիչերի: Ավելի ուշ Քոնջան հանդես է եկել նոր հայտարարությամբ: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվական կայքի` նախարարը, ում հայտարարությունը թուրքական մամուլում մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր քննադատության, իր վերջին հայտարարության մեջ ասել է. «Թուրքիան պետք է առերեսվի անցյալի իրողություններին: Մի՞թե 1915-ին որևէ բան չի եղել: Բա ու՞ր են այդ հայերը: Փաստ է, որ սպանություններ են եղել, և դրա անունն էլ կոտորած է», - ասել է նախարարը՝ հավելելով, որ չի օգտագործել «ցեղասպանություն» արտահայտությունը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |