Թուրք ազգայնականները Ստամբուլի հայկական թաղամասերը խոստացել են հայերի և քրդերի գերեզմաններ դարձնել![]() 10 սեպտեմբերի 2015 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 10-ի գիշերը Ստամբուլի հայաբնակ թաղամասերում թուրք ազգայնականների խմբերի հարձակման պատճառով լարված է եղել: Այս մասին տեղեկացրել է Arevelk.am-ը` հղում անելով Թուրքիայի իր աղբյուրներին: Ըստ աղբյուրի` հարձակումը եղել է ծրագրված. ազգայնականները հանդես են եկել հատուկ կոչերով` «այս թաղերը պիտի դարձնենք հայերի և քրդերի գերեզմաններ», գրում է Ermenihaber.am-ը: Հայկական թաղերի վրա այս հարձակումը Թուրքիայի վերջին իրադարձությունների հետևանքներից է. Թուրքիայում բախումներ են տեղի ունենում ՔԲԿ-ի և թուրքական բանակի միջև, ինչի հետևանքով երկու կողմից էլ զոհեր կան: «Anadolu»-ի ներկայացրած տվյալների համաձայն` 65 օրվա ընթացքում (հուլիսի 7-ից սեպտեմբեր) թուրքական ուժերի կողմից սպանվել է 1116 քուրդ զինյալ, 18 հոգի վիրավորվել են, իսկ 40 զինյալ` ձերբակալվել: Մեկ այլ տվյալներով նշվում է նաև, որ այս ընթացքում ՔԲԿ-ականների հարձակումների հետևանքով սպանվել է 110 թուրք ծառայող (զինվոր, ոստիկան, թիկնապահ): Գործակալության տվյալներով հուլիսի 24-ից մինչ այժմ, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, ինչպես նաև PKK –ի երիտթև համարվող «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) հետ կապ ունենալու կասկածով բերման է ենթարկվել 2337 մարդ, որից 625-ը ձերբակալվել է: Թուրքիայի արևելյան շրջաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հաքքարի նահանգի Դաղլըջա գյուղում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև ընթացող ռազմական գործողությունների շրջանակում զոհերի թիվը մեծանում է: Թուրքական «takvim.com.tr» լրատվակայքը տեղեկացնում է, որ Դաղլըջայում օդային՝ F16 և F4 ռազմական ինքնաթիռների միջոցով, և ցամաքային՝ ԶՈՒ հատուկ ծառայության ջոկատների և կարմիր բերետավորների մասնակցությամբ ռազմական գործողություններ են իրականացվում քուրդ զինյալների 250 հոգանոց խմբի դեմ: Նշվում է, որ թուրքական ուժերը ՔԲԿ-ականներին շրջափակել են՝ դեպի Իրաք նրանց փախուստը կանխելու համար:Բախումների հետևանքով 73 քուրդ զինյալ զոհվել է, ևս 25-ը գերի է ընկել: Ըստ աղբյուրի՝ այժմ գործողությունները շարունակվում են քրդերի արդեն 150 հոգանոց խմբի դեմ: Սեպտեմբերի 7-ին հայտարարված պաշտոնական տվյալներով ` թուրքական կողմը 16 կորուստ և 6 վիրավոր է ունեցել, իսկ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Դաղլըջայում արդեն 21 թուրք զինվոր է զոհվել: Մինչ այժմ Թուրքիայում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2.500 մարդ: Դրանից հետո Թուրքիայի ԶՈՒ-ն սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ: Դեպի Դաղլըջա են ուղարկվել օդային ուժեր: Մասնավորապես դեպի վերոնշյալ գյուղ են ուղարկվել «Kobra» տեսակի ռազմական ուղղաթիռներ, որոնք պատկանում էին Թուրքիայի Զինված ուժերի Յուքսեքովայի 3-րդ դիվիզիայի և Հաքքարիի ջոկատի հրամանատարություններին: Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժել են Իրաք: Դա կարճաժամկետ գործողություն է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:Թուրքիայի իշխանությունների փոխանցմամբ, զորքերը Իրաքի սահմանը հատել են զինյալներին ձերբակալելու համար, ովքեր մասնակցել են սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած պայթյունին: 2015-ի հուլիսի 22-ից օգոստոսի 24-ը ընկած ժամանակահատվածում PKK դեմ Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով Հյուսիսային Իրաքում և Թուրքիայի սահմանների ներսում 814 PKK-ական է զոհվել: Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |