Թուրք ազգայնականները Ստամբուլի հայկական թաղամասերը խոստացել են հայերի և քրդերի գերեզմաններ դարձնել

Թուրք ազգայնականները Ստամբուլի հայկական թաղամասերը խոստացել են հայերի և քրդերի գերեզմաններ դարձնել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 10-ի գիշերը Ստամբուլի հայաբնակ թաղամասերում թուրք ազգայնականների խմբերի հարձակման պատճառով լարված է եղել: Այս մասին տեղեկացրել է Arevelk.am-ը` հղում անելով Թուրքիայի իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի` հարձակումը եղել է ծրագրված. ազգայնականները հանդես են եկել հատուկ կոչերով` «այս թաղերը պիտի դարձնենք հայերի և քրդերի գերեզմաններ», գրում է Ermenihaber.am-ը:

Հայկական թաղերի վրա այս հարձակումը Թուրքիայի վերջին իրադարձությունների հետևանքներից է. Թուրքիայում բախումներ են տեղի ունենում ՔԲԿ-ի և թուրքական բանակի միջև, ինչի հետևանքով երկու կողմից էլ զոհեր կան:

«Anadolu»-ի ներկայացրած տվյալների համաձայն` 65 օրվա ընթացքում (հուլիսի 7-ից սեպտեմբեր) թուրքական ուժերի կողմից սպանվել է 1116 քուրդ զինյալ, 18 հոգի վիրավորվել են, իսկ 40 զինյալ` ձերբակալվել: Մեկ այլ տվյալներով նշվում է նաև, որ այս ընթացքում ՔԲԿ-ականների հարձակումների հետևանքով սպանվել է 110 թուրք ծառայող (զինվոր, ոստիկան, թիկնապահ): Գործակալության տվյալներով հուլիսի 24-ից մինչ այժմ, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, ինչպես նաև PKK –ի երիտթև համարվող «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) հետ կապ ունենալու կասկածով բերման է ենթարկվել 2337 մարդ, որից 625-ը ձերբակալվել է:

Թուրքիայի արևելյան շրջաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Հաքքարի նահանգի Դաղլըջա գյուղում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև ընթացող ռազմական գործողությունների շրջանակում զոհերի թիվը մեծանում է: Թուրքական «takvim.com.tr» լրատվակայքը տեղեկացնում է, որ Դաղլըջայում օդային՝ F16 և F4 ռազմական ինքնաթիռների միջոցով, և ցամաքային՝ ԶՈՒ հատուկ ծառայության ջոկատների և կարմիր բերետավորների մասնակցությամբ ռազմական գործողություններ են իրականացվում քուրդ զինյալների 250 հոգանոց խմբի դեմ: Նշվում է, որ թուրքական ուժերը ՔԲԿ-ականներին շրջափակել են՝ դեպի Իրաք նրանց փախուստը կանխելու համար:Բախումների հետևանքով 73 քուրդ զինյալ զոհվել է, ևս 25-ը գերի է ընկել: Ըստ աղբյուրի՝ այժմ գործողությունները շարունակվում են քրդերի արդեն 150 հոգանոց խմբի դեմ:

Սեպտեմբերի 7-ին հայտարարված պաշտոնական տվյալներով ` թուրքական կողմը 16 կորուստ և 6 վիրավոր է ունեցել, իսկ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Դաղլըջայում արդեն 21 թուրք զինվոր է զոհվել: Մինչ այժմ Թուրքիայում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2.500 մարդ: Դրանից հետո Թուրքիայի ԶՈՒ-ն սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ: Դեպի Դաղլըջա են ուղարկվել օդային ուժեր: Մասնավորապես դեպի վերոնշյալ գյուղ են ուղարկվել «Kobra» տեսակի ռազմական ուղղաթիռներ, որոնք պատկանում էին Թուրքիայի Զինված ուժերի Յուքսեքովայի 3-րդ դիվիզիայի և Հաքքարիի ջոկատի հրամանատարություններին:

Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժել են Իրաք: Դա կարճաժամկետ գործողություն է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:Թուրքիայի իշխանությունների փոխանցմամբ, զորքերը Իրաքի սահմանը հատել են զինյալներին ձերբակալելու համար, ովքեր մասնակցել են սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած պայթյունին:

2015-ի հուլիսի 22-ից օգոստոսի 24-ը ընկած ժամանակահատվածում PKK դեմ Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով Հյուսիսային Իրաքում և Թուրքիայի սահմանների ներսում 814 PKK-ական է զոհվել:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---