Անդամակցությունը ՄՄ-ին ՀՀ-ում դիտարկվում է որպես մեծ շուկա դուրս գալու հնարավորություն

Անդամակցությունը ՄՄ-ին ՀՀ-ում դիտարկվում է որպես մեծ շուկա դուրս գալու հնարավորություն

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) փորձագետներն այժմ աշխատում են նոր Մաքսային օրենսդրության վրա: Հարցերը շատ են` դա և տեղեկատվական փոխանակման համակարգն է, և ամբողջական անցումը էլեկտրոնային հայտարարագրմանը, գրում է Ctv.by: ԵՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարները Մինսկում քննարկում են արդի խնդիրները:

Ըստ ՀՀ ֆինանսների փոխնարար Արմեն Գևորգյանի, «անդամակցությունը Մաքսային միությանը Հայաստանում դիտարկվում է որպես աշխատանքի, ապրանքների և ծառայությունների մեծ շուկա դուրս գալու հնարավորություն»:

Ինչպես նշել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, ԵՏՄ-ն արժանի է որպես ինքնուրույն սուբյեկտ հանդես գալու միջազգային բանակցություններում և ոչ միայն մաքսային ծառայությունների ձևաչափով, այլ նաև միջազգային այլ հարթակների, համաժողովների:

Բելառուսի Պետական մաքսային կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն իր հերթին նշել է. «Եթե նախկինում կնիքն աշխատակիցն էր դնում, ապա այժմ այն դնում է համակարգիչը: Այս նվաճումները լայնորեն կիրառվում են ՄՄ-ում: Վստահ եմ, որ գործնականում դա մեծ օգուտ կբերի մեր տնտեսվարող սուբյեկտների աշխատանքին»:

Այժմ մշակվում է ԵՏՄ նոր Մաքսային օրենսդրությունը, որը հաշվի կառնի մասնակիցներից յուրաքանչյուրի շահերը: Բելառուսի վարչապետի առաջին տեղակալ Վասիլի Մատյուշևսկին նշեց. «Գլխավոր խնդիրն այնպիսի փաստաթուղթ մշակելն է, որը առավելագույնս հաշվի կառնի եվրոպական և համաշխարհային չափանիշները, ինչպես նաև իրավական հիմք կստեղծի միջպետական նախագծերի իրականացման համար:

Նոր փաստաթուղթը հիմք կդառնա միավորման տարածքում մաքսային կանոնակարգման համար: Իսկ դա ապահովում է ԵՏՄ ներդրումային և տարանցիկ գրավչությունը»:

Ավելի վաղ ԵՏՄ մաքսային գործակցության նախարար Վլադիմիր Գոշինը հայտնեց, որ ԵՏՄ անդամ երկրները մտադիր են համաձայնեցնել և ստորագրել մաքսային օրենսդրությունը մինչև տարեվերջ:

«Նոր մաքսային օրենսդրության մշակումն ավարտական փուլ է մտել»,-ասել է նա Մինսկում:

Գոշինը հավելել է, որ հանձնաժողովը սպասում է Ղրղզստանի և Հայաստանի դիտողություններին, որոնք միացել են փաստաթղթի համաձայնեցմանը: Նա հիշեցրել է, որ նախատեսվում է փաստաթուղթը մինչև տարեվերջ ստորագրել և հորդորել է անդամ երկրներին «հաղթահարել տարաձայնությունները և պահպանել ժամկետը»:

Բելառուսը, ՌԴ-ն և Ղազախստանն արդեն ներկայացրել են իրենց նկատառումները նախագծի վերաբերյալ: Գոշինը նշել է, որ մոտ 1,5 հազար դիտողություն է ընդունվել, որոնք այժմ քննարկվում են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---