«Կոնվերս» վերապատրաստման կենտրոնն ընդունելություն է հայտարարում. Հայտերը կընդունվեն մինչև հոկտեմբերի 5-ը![]() 22 սեպտեմբերի 2015 - 14:33 AMT PanARMENIAN.Net - «Կոնվերս» վերապատրաստման կենտրոնըդասընթացների մեկնարկ և ընդունելություն է հայտարարում բուհերի նորավարտ և ավարտական կուրսերի ուսանողների, ֆինանսաբանկային համակարգում արդեն աշխատող մասնագետների, ինչպես նաև նրանց համար, ով ցանկանում է փոխել մասնագիտական ոլորտը: «Կոնվերս» վերապատրաստման կենտրոնն իրենց աշխատանքային վերելքը բանկային համակարգում սկսել ցանկացողների համար լավ հնարավորություն է: Կենտրոնի կազմակերպված դասընթացները թույլ են տալիս ձերք բերել բանկային համակարգում աշխատելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքներ և աշխատանքային գործնական հմտություններ: Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, իսկ լավագույն արդյունքներ ցուցաբերածներըԿոնվերս բանկում թափուր աշխատատեղերի հավակնորդ կդիտարկվենև/կամ կընդգրկվեն Բանկի կադրային ռեզերվում: «Կոնվերս» կենտրոնի դասընթացները վարում են Կոնվերս բանկի որակավորված աշխատակիցները, ինչպես նաև հրավիրված մասնագետներ: Դասընթացների տևողությունը 3 ամիս է, արժեքը՝ 95.000 դրամ: Գրանցման վերջնաժամկետը 2015-ի հոկտեմբերի 5-ն է: Մանրամսների և գրանցման համար դիմել ք.Երևան, Դավթաշեն 3 թաղամաս, 18/6 տարածք Կոնվերս Բանկի մասնաճյուղի 2րդ հարկ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |