Նալբանդյանը ՀԱՊԿ ԱԳ նախարարներին տեղեկացրել է Ադրբեջանի սադրանքների մասին![]() 27 սեպտեմբերի 2015 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում մասնակցել է Հավաքական անվտանգության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2015-ի սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքն ու ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներն անդրադարձել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 70-րդ նստաշրջանի օրակարգային հարցերին։ ՀՀ-ն վերջերս էր Տաջիկստանից ստացել ՀԱՊԿ-ում նախագահության հերթափոխը: Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերներին տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների, հրադադարի կոպիտ խախտումների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և այդ կապակցությամբ ձեռնարկված քայլերի մասին: Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է: Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1000 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15.000 կրակոց: Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել են չորս զինծառայող, վիրավորվել 16-ը: Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծման հետևանքով զոհվել էր 3 կին, ևս 4 գյուղացի վիրավորվել էին: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել էին նյութական վնաս: Սեպտեմբերի սկզբին ևս Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության էր ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, վիրավորվել էր 5 խաղաղ բնակիչ: Հանդիպման մասնակիցները նաև մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել Սիրիայում և Իրաքում գործընթացներին։ Հանդիպման ավարտին նախարար Նալբանդյանը Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին է հանձնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատվոգիրը՝ ՀԱՊԿ շրջանակում գործակցության ամրապնդման գործում ակտիվ դերակատարության համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |