ՀՀ-ն բարելավել է դիրքը համաշխարհային մրցունակության վարկանիշում՝ 140 երկրից 82-րդն է30 սեպտեմբերի 2015 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը համաշխարհային մրցունակության ինդեքսի վարկանշային ցանկում զբաղեցրել է 82-րդ տեղը՝ դիրքը բարելավելով 3 կետով: Այս մասին տեղեկացնում է Համաշխարհային տնտեսական ֆորումը՝ հրապարակած «2015-2016 համաշխարհային մրցունակության մասին զեկույց»-ում: 2014-ին ՀՀ-ն վարկանիշային ցանկում զբաղեցրել էր 85-րդ տեղը: Համաշխարհային մրցունակության զեկույցն իր վերլուծություններն ամփոփում և համեմատվող երկրներին դասակարգում է Համաշխարհային մրցունակության ինդեքսի միջոցով։ Վերջինս մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից: Աղյուսակը կազմված է 12 հիմնական չափանիշի հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի և աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների և այլն։ Զեկույցը գնահատել է 140 տնտեսության մրցունակությունը։ Վարկանշային ցանկի առաջատար եռյակում մնացել են Շվեյցարիան, որը 7-րդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը, Սինգապուրն ու ԱՄՆ-ն, որոնք, համապատասխանաբար, երկրորդ և երրորդ տեղերում են: Վրաստանը մրցունակության ցանկում զբաղեցրել է 66-րդ տեղը, Ադրբեջանը՝ 40-րդ տեղը, Թուրքիան՝ 51-րդ, Իրանը՝ 74-րդ, Ռուսաստանը՝ 45-րդ տեղը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |